• Latest news

Գիտնականները ստամոքսի քաղցկեղի բուժման մեջ քիմիաթերապիայի նոր մոտեցում են ուսումնասիրում

31 մայիսի, 2024  00:11

Ստամոքսի քաղցկեղն առաջանում է բջիջների անվերահսկելի աճից, որը սկսվում է ստամոքսից: Շատ դեպքերում ստամոքսի քաղցկեղը հայտնաբերվում է այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն սկսում է տարածվել ստամոքսի սահմաններից դուրս, այդ ժամանակ բուժման հավանականությունը նվազում է:

Mayo կլինիկայի մասնագետները նոր ուղիներ են ուսումնասիրում՝ քաղցկեղի վերջին փուլերում հիվանդներին օգնելու համար:

Ստամոքսի քաղցկեղի բուժման հիպերտերմիկ ներպերիտոնեալ քիմիաթերապիա (HIPEC է) կոչվող նոր մոտեցմամաբ տաքացված հեղուկը լցվում է անմիջապես որովայնի խոռոչ, որտեղ այն կարող է ներգործել քաղցկեղի վրա:

Այս հոդվածում Mayo կլինիկայի վիրաբուժական ուռուցքաբան Թրևիս Գրոցը պարզաբանում է, թե ինչպես է աշխատում HIPEC-ը և թվարկում բուժման հնարավոր առավելությունները: HIPEC պրոցեդուրաների ընթացքում որովայնը բուժվում է տաք քիմիաթերապիայի միջոցով՝ ոչնչացնելու համար մանրադիտակային քաղցկեղի բոլոր բջիջները:

«Քիմիաթերապիան կարող է տեղայնացվել որովայնի հատվածում, այնուհետև այն կարող է շարունակել գործել նույնիսկ պրոցեդուրաների ավարտից հետո: Եվ դա հնարավորություն է տալիս մեզ կիրառելեւ քիմիաթերապիայի իսկապես բարձր կոնցենտրացիաներ անմիջապես քաղցկեղի օջախում», - պարզաբանում է բժիշկ Գրոցը:

HIPEC-ը տասնամյակներ շարունակ կիրառվել է քաղցկեղի այլ տեսակների բուժման համար, սակայն վերջերս հարմարեցվել է ստամոքսի քաղցկեղի բուժման համար:

«Օգտագործում ենք դեղերի տարբեր համակցություններ, որոնք մշակել ենք՝ հիմնվելով այլ հետազոտությունների, տվյալների և փորձի վրա, և երբ դրանք համատեղում ենք, բացահայտել ենք, որ մեր փորձի արդյունքում դրանք անչափ սիներգիկ բնույթ ունեն: Դրանք գործում են միասին և բավական արդյունավետորեն ոչնչացնում են քաղցկեղի բջիջները: Մեր արդյունքները շատ ավելի լավն էին, քան ավանդական համակարգային քիմիաթերապիան»,- ասում է բժիշկ Գրոցը:

Արդյունքները ավանդական քիմիաթերապիայի համեմատ զգալիորեն ավելի լավ էին: Սակայն բժիշկ Գրոցը նշում է, որ ներկայում լրացուցիչ հետազոտություններ են արվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll