• Latest news

Բիբերի նեղացումը վկայում է կոգնիտիվ հոգնածության մասին. CHB

11 հունիսի, 2024  15:17

Ցուկուբայի համալսարանի ճապոնացի գիտնականները գտել են կոգնիտիվ հոգնության հայտնաբերման նոր միջոց ըստ մարդու բիբերի վիճակի։ Հետազոտությունը հրապարակվել է Computers in Human Behavior (CHB) գիտական ամսագրում։

Կոգնիտիվ հոգնությունն առաջանում է ինտենսիվ եւ երկարատեւ մտավոր բեռնվածությունների ժամանակ։ Այն դրսեւորվում է հիշողության վատացմամբ, անուշադրությամբ, ուժերի անկմամբ եւ քնի հետ կապված խնդիրներով։

Թիմը հավաքել է 35 երիտասարդների, որոնց մի մասը տեսախաղեր է խաղացել զվարճանալու համար, իսկ մյուսը՝ զբաղվել է մրցակցային կիբեռսպորտով։

Մասնակիցները զննում են անցել  փորձից առաջ, ներառյալ նախնական հարցումը՝ գնահատելու համար նրանց խաղային սովորությունները, ֆիզիկական ակտիվության մակարդակը եւ քնի ռեժիմը։ Թեստերի օրը նրանցից պահանջվել է ձեռնպահ մնալ ալկոհոլից, կոֆեինից եւ ֆիզիկական վարժություններից, որպեսզի միանման ֆիզիոլոգիական պայմաններ ապահովվեն։

Կամավորները խաղացել են վիրտուալ ֆուտբոլ երեք ժամ անընդհատ առանձին սենյակներում, որպեսզի մշտապես պահպանվեն վիզուալ խթանները։

Սկզբում խաղացողները ցուցադրել են կատարողական ֆունկցիաների բարելավում մեկ ժամ խաղից հետո։ Բայց երկու ժամ անց ինչպես սովորական, այնպես էլ մասնագիտական խաղացողների մոտ նկատվել է կոգնիտիվ ունակությունների նվազում։ Դա դրսեւորվել է կատարման ճշգրտության թուլացմամբ։

Ամենահետաքրքիր հայտնագործությունը բիբերի տրամագծի նկատելի փոքրացումն էր ավելի քան երկու ժամ անընդմեջ խաղից հետո։ Այդ ռեակցիան նկատվել է ինչպես սովորական, այնպես էլ մոլի խաղացողների մոտ։

Բիբի տրամագիծը վերահսկվում է վեգետատիվ նյարդային համակարգի կողմից եւ կարող է արտացոլել կոգնիտիվ բեռնվածության եւ հոգնության փոփոխությունները։ Հետազոտողները հայտնաբերել են, որ կոգնիտիվ հոգնությանը զուգընթաց՝ բիբերի տրամագիծը փոքրանում է, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ դա կարող է հուսալի ցուցիչ ծառայել մտավոր հոգնության մասին։

Խաղացողները նշել են հոգնության մասին միայն անընդհատ խաղի երեք ժամից հետո։ Այս անհամապատասխանությունը ենթադրում է, որ խաղացողները կարող են լիովին չգիտակցել իրենց կոգնիտիվ ունակությունների նվազումը, ինչը կարող է հանգեցնել գերլարվածության։

Հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ բիբերի տրամագիծը խոստումնալից ոչ ինվազիվ մարկեր է կոգնիտիվ հոգնությունը պարզելու համար երկարատեւ թվային գործունեության ժամանակ, ինչպիսին է կիբեռսպորտը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է