• Latest news

Նշվել են գիշերվա քնին խանգարող վնասակար սովորությունները

8 հուլիսի, 2024  14:51

Երեկոյան ժամերին քնի նորմալ որակի ապահովման համար պետք է ձեռնպահ մնալ ալկոհոլի օգտագործումից, կծու եւ քաղցր սննդից, ինչպես նաեւ կարդիոմարզումներից։ Այս մասին Daily Mail պարբերականին պատմել է Մաունթ Սինայի (ԱՄՆ) Բժշկական դպրոցի քնի բժշկության ամբիոնի դոցենտ Անկիտ Փարեկհը։

Բժշկի խոսքով՝ ուշ ժամին սնունդ ընդունելը (երեկոյան ութից հետո) կարող է դառնալ քաշն ավելացնելու եւ ճարպակալման վտանգը մեծացնելու պատճառ։ Ոչ ճիշտ ընթրիքը նույնպես կարող է վատացնել քունը։ Փարեկհը բացատրել է, որ կծու կամ յուղոտ սննդի օգտագործումը քնելուց մի քանի ժամ առաջ կարող է հանգեցնել ստամոքսի խանգարման, որը հայտնի է որպես այրոց։ Բանն այն է, որ սնունդն ընդունելուց հետո չափից ավելի վաղ պառկած դիրքի անցնելը նպաստում է այն բանին, որ ստամոքսի պարունակությունն անցնում է կերակրափող եւ առաջանում են կլինիկական ախտանշաններ՝ բխկոց, ցավ եւ այրոց կրծքում։

Քնելուց մի քանի ժամ առաջ նաեւ խորհուրդ է տրվում հրաժարվել քաղցրից եւ ալկոհոլից։ Այդ մթերքները եւ ըմպելիքները խթանող ազդեցություն ունեն, ինչը կարող է դժվարացնել քնելն ու հանգեցնել հաճախակի արթնացումների գիշերը։ Այդ պատճառով Փարեկհը խորհուրդ է տալիս հրաժարվել սուրճից։ Նրա խթանող, «առույգացնող» էֆեկտը երկարատեւ է, այն պահպանվում է օգտագործելուց հետո մոտ վեց ժամ։

Բժիշկն ընդգծել է, որ  երեկոյան ժամը յոթից հետո անհրաժեշտ է ֆիզիկական ակտիվություն պահպանել։ Մասնավորապես, պետք է խուսափել կարդիոմարզումներից՝ պարապմունքներ, որոնք ուղղված են սիրտ-անոթային համակարգի ամրապնդմանը։ Վազքը, լողը, հեծանիվ վարելը եւ ինտենսիվ աերոբիկան բարձրացնում են սրտի զարկերի հաճախակիությունը եւ մարմնի ջերմաստիճանը, ինչը դրական անդրադարձ է ունենում ընդհանրապես առողջության վրա, բայց կարող է դժվարացնել քնելը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել