• Latest news

Associated Press. Գենետիկորեն ձևափոխված խոզերի միսն անվնաս է կարմիր մսից ալերգիա ունեցող մարդկանց համար 

21 հուլիսի, 2024  21:11

Կարմիր մսի նկատմամբ ալերգիա ունեցող  մարդիկ կարող են խոզի միս ուտել զարմանալի աղբյուրից՝ գենետիկորեն ձևափոխված խոզից, որը ստեղծվել է օրգանների փոխպատվաստման ոլորտում հետազոտությունների համար, հաղորդում է The Associated Press-ը:

Մթերային խանութներում այն չեք գտնի: Այս հատուկ խոզերին բուծող ընկերությունն իր փոքր պաշարից այն անվճար տրամադրում է ալերգիայով տառապողներին:

«Մենք հարյուրավոր և հարյուրավոր պատվերներ ենք ստանում»,- ասել է Revivicor ընկերության ղեկավար Դևիդ Այարեսը:

Կարմիր մսի նկատմամբ ալերգիան կոչվում է ալֆա-գալ համախտանիշ՝ այն շաքարի անունով, որն առկա է գրեթե բոլոր կաթնասունների հյուսվածքներում, բացի մարդկանցից: Այն կարող է լուրջ ռեակցիա առաջացնել տավարի, խոզի կամ ցանկացած այլ կարմիր միս ուտելուց մի քանի ժամ անց, ինչպես նաև կաթնասուններից ստացված որոշ մթերքներից, ինչպիսիք են կաթը կամ ժելատինը:

Բայց ի՞նչ կապ ունի սրա հետ օրգանների փոխպատվաստումը։ Մարդու օրգանների պակաս կա, ուստի հետազոտողները փորձում են օգտագործել խոզի օրգանները, և այս ալֆա-գալ շաքարը մեծ խոչընդոտ է դառնում: Այն ստիպում է մարդու իմունային համակարգին անմիջապես ոչնչացնել սովորական խոզից փոխպատվաստված օրգանը: Հետևաբար, առաջին գենը, որը Revivicor-ը ապաակտիվացրեց, երբ սկսեց գենետիկորեն ձևափոխել խոզերին՝ կենդանու օրգանը մարդուն փոխպատվաստելու նպատակով, ալֆա-գալ առաջացնող գենն էր:

Թեև քսենոտրանսպլանտացիան դեռ մնում է փորձնական, Revivicor-ը 2020 թվականին ստացել է Սննդի և դեղամիջոցների որակի հսկողության վարչության թույլտվությունը՝ օգտագործելու «GalSafe» խոզերը որպես սննդի և մարդու թերապևտիկ դեղամիջոցների հնարավոր աղբյուր: Վարչությունը հաստատել է, որ այս խոզերի մսում ալֆա-գալ չի  պարունակվում:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll