Բրազիլիայում երկու աղջիկ է մահացել Օրոպուշ տենդով վարակվելուց հետո, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը, փոխանցում է РБК-ն։ Սրանք հիվանդության առաջին գրանցված զոհերն են։
Առողջապահության նախարարությունից պարզաբանել են, որ աղջիկները 30 տարեկանից ցածր են եղել։ Նրանց հիվանդությունն ընթացել է «ախտանիշներով, որոնք նման են դենգե տենդի ծանր ձևին», - ավելացրել են նախարարությունից:
Դենգե տենդը սուր վիրուսային հիվանդություն է, որն առաջանում է թունավորումով, ցանով, այտուցված ավշային հանգույցներով և բարձր ջերմությամբ:
2024 թվականի սկզբից Բրազիլիայում գրանցվել է Օրոպուշ տենդի ավելի քան 7 հազար դեպք, նշում է Առողջապահության նախարարությունը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաղորդել է 2020 թվականի հոկտեմբերին Ֆրանսիական Գվիանայում Oropouche վիրուսի առաջին դեպքերի մասին: 2024 թվականի հունիսի սկզբին վիրուսը հայտնաբերվել է Կուբայի ինը նահանգներում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day