Պարզվում է՝ կա գիտական պատճառ, ըստ որի կանայք լրացուցիչ «գեղեցկության քնի» կարիք ունեն: Հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց միջին հաշվով 11 րոպե ավելի շատ քուն է պետք, քան տղամարդկանց: Թեև այս տարբերությունը կարող է փոքր թվալ, այն կարող է զգալի հետևանքներ ունենալ ընդհանուր առողջական վիճակի և ինքնազգացողության վրա:
Հետազոտությունները սահմանափակ են, սակայն, ըստ Քնի հիմնադրամի (Sleep Foundation)՝ դրանք մատնանշում է հորմոնները: Կանայք ամբողջ կյանքի ընթացքում մի շարք հորմոնալ փոփոխություններ են ունենում՝ դաշտանից մինչև հղիություն և դաշտանադադար: Այս փուլերից յուրաքանչյուրը կարող է խախտել քնի ռեժիմը: Միաժամանակ կանայք տղամարդկանցից 40%-ով ավելի հաճախ են տառապում անքնությունից։
«Երբ բանը հասնում է ֆիզիոլոգիային, կանացի հորմոնները քնի մեջ վիթխարի դեր են խաղում», - Glamour հանդեսին պատմում է բժիշկ, կանանց առողջության և քնի փորձագետ Էյլին Ալեքսանդերը: «Ընդհանուր առմամբ, դա նշանակում է, որ ինչպես ենթադրվում է՝ կանայք ավելի շատ կարիք ունեն քնելու և ըստ ամենայնի, կարող են ցերեկային ժամերին քնելու շռայլություն թույլ տալ իրենց»:
Բացի կենսաբանական գործոններից, սոցիալական ակնկալիքներն ու պարտականությունները ևս ազդում են կանանց քնի կարիքների վրա: Հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք հաճախ կատարում են կենցաղային պարտականությունների մեծ մասը, հետն էլ խնամում են հիվանդներին, ինչը հանգեցնում է ծայրահեղ հոգնածության և սթրեսի, գրում է Glamour-ը։
«Կանայք, որպես կանոն, գիշերներն արթնանանում են երեխաների կամ, որոշ դեպքերում, տարեց ծնողներին հոգալու համար», - պարզաբնաում է բժիշկ Ալեքսանդերը:
Այս լրացուցիչ ծանրաբեռնվածությունը, օպտիմալ ճանաչողական գործառույթը վերականգնելու և պահպանելու համար թերևս ավելի շատ քուն է պահանջում: Սակայն քնելու անհատական պահանջմունքները յուրաքանչյուր անձից՝ անկախ սեռից, կարող են տարբեր լինել:
Այնպիսի գործոնները, ինչպիսին են տարիքը, ապրելակերպը և ընդհանուր առողջական վիճակը, ազդում են մարդու քնի օպտիմալ տևողության վրա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day