• Latest news

2023-ին վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով ծնված 159 երեխաներից 28-ը ծնվել են զոհված զինծառայողների ընտանիքում

29 հուլիսի, 2024  12:45

2023 թվականին վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության ծրագրով ծնված 159 երեխաներից 28-ը եղել են զոհված զինծառայողների քույրեր եւ եղբայրներ, իսկ 2024-ին հունվար-հուլիսին 271 երեխայից 16-ն են զոհված զինծառայողների քույրեր ու եղբայրներ: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, «Ընդլայնվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով (ԷԿՈ) բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Ռուզան Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, այս ծրագիրն իր մեջ ընդգրկում է պատճառագիտության փուլը, բուժումը արհեստական սերմնավորման 6 փորձ, արտամարմնային բեղմնավորման 1 փորձ պետության 100 տոկոս մասնակցությամբ եւ երկրորդ փորձը 50 տոկոս մասնակցությամբ: Երկրորդային անպտղություն ունեցող զույգերի  դեպքում, որոնք ունեն մեկ երեխա, ծրագիրն ընդգրկում է պատճառագիտությունը, սերմնավորման 6 փորձը եւ արտամարմնային բեմնավորման 1 փորձը՝ պետության կողմից 100 տոկոս մասնակցությամբ:

28-42 տարեկան անզավակ կանայք, որոնք չունեն անպտղության ախտորոշում, նրանց համար ծրագիրն ընդգրկում է մինչեւ արտամարմնային սերմնավորում հետազոտությունների ծավալ եւ արհեստական սերմնավորման 6 փորձ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll