• Latest news

DDL-920 մոլեկուլը վերականգնում է հիշողությունը Ալցհեյմերի հիվանդության ժամանակ. PNAS

9 օգոստոսի, 2024  08:35

Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները մոլեկուլ են սինթեզել, որը կարող է վերականգնել Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մկների հիշողությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Proceedings of the National Academy of Sciences (PNAS) ամսագրում:

Ուղեղն առաջացնում է տարբեր էլեկտրական իմպուլսներ՝ ակտիվացնելու և վերահսկելու մարմնի տարբեր գործառույթները: Օրինակ՝ բարձր հաճախականությամբ գամմա ալիքները կարևոր դեր են խաղում ճանաչողական առողջության պահպանման գործում, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ դրանց ակտիվությունը նվազում է Ալցհեյմերի հիվանդության առաջընթացի հետ մեկտեղ:

Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները փորձել են ստեղծել դեղամիջոց, որը կարող է խթանել գամմա ալիքները: Նրանք պարզել են, որ DDL-920 կոչվող մոլեկուլն ուներ ցանկալի թերապևտիկ հատկություններ: Լաբորատոր մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ DDL-920-ն օգնում է վերականգնել Ալցհեյմերի հիվանդության պատճառով կորցրած հիշողությունը։

Գիտնականների կարծիքով՝ DDL-920-ը գործում է որոշ նեյրոնային ընկալիչների վրա՝ ուժեղացնելով գամմա ալիքները և մեծացնելով դրանց արագությունը։ Երկու շաբաթվա ընթացքում մկների բուժումը DDL-920-ով ոչ միայն նպաստել է մկների ճանաչողական գործառույթների զգալի վերականգնմանը, այլև լուրջ կողմնակի ազդեցություն չի ունեցել:

Հետազոտության առաջատար հեղինակ Իսթվան Մոդին Կալիֆորնիայի համալսարանից ասաց, որ ապագայում նման թերապիան կարող է դիտարկվել որպես այլ հիվանդությունների բուժման միջոց, որոնք ուղեկցվում են գամմա ալիքների ակտիվության նվազմամբ: Դրանք ներառում են շիզոֆրենիա, աուտիզմի սպեկտրի խանգարումներ և դեպրեսիա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll