Դոնորի սառեցված սիրտը անհրաժեշտ է տեղափոխել առավելագույնը չորս ժամում, գրել է Bild-ը։
Բեռլինի գիտնականները մշակել են սրտի կոնսերվացման մեթոդ՝ «հիպոթերմիկ թթվածնային մեքենայական պերֆուզիա»։
Սարքի մեջ օգտագործվում են սննդարար եւ կոնսերվացնող հատուկ լուծույթ, սառեցման համակարգ, պոմպ հեղուկի շրջանառության համար եւ օքսիգեներատոր։ Դոնորական սիրտը միացվում է պոմպին, որը մշտապես լվանում է օրգանը լուծույթով եւ հագեցնում բջիջները թթվածնով։ Դա թույլ է տալիս սիրտը առանց վնասվածքի բավական երկար ժամանակի ընթացքում տեղափոխել, հավաստիացնում է կարդիովիրաբույժ, պրոֆեսոր Քրիստոֆ Կնոսալան։
Համակարգը հաջողությամբ անցել է փորձարկումը եւ արդեն կիրառվում է Գերմանական սրտաբանական կենտրոնի Շարիտե կլինիկայում։ Նոր սարքի օգնությամբ պահպանված սիրտ ստացող պացիենտներն ավելի քիչ խնդիրներ են ունեցել փոխպատվաստումից հետո, քան սովորաբար։ Բարդությունների հավանականությունը նվազել է 44 տոկոսով։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day