Կառավարությունը հայտնել է, որ Անգլիայում ավելի քան 130 հազար մարդ աշխատավայրում բուժզննում կանցնի, որն իրականացվում է մարդկանց այն հիվանդություններից, որոնք կարելի է կանխել, պաշտպանելու նպատակով, գրել է The Guardian-ը։
Զննումները, որոնք սկսվել են օգոստոսի 30-ին եւ որոնք աշխատակիցները կարող են անցնել իրենց աշխատատեղում, ներառում են բժշկական թերթիկների լրացում յուրաքանչյուր պացիենտի համար։
Պատասխաններն օգտագործվում են սիրտ-անոթային տարբեր հիվանդությունների առաջացման հավանականությունը պարզելու համար եւ կհավասարեցվեն գրանցմանը Առողջապահության ծառայությունում։ Սկզբում դրանք հասանելի կլինեն այնպիսի ճյուղերում, ինչպիսին են շինարարությունը, հյուրանոցային բիզնեսը եւ տրանսպորտը, իսկ թվային բուժզննումները տանը կփորձարկվեն Նորֆոլքի, Մեդուայի եւ Լամբեթի իշխանությունների տեղական մարմիններում։
Հանրային առողջապահության եւ կանխարգելման նախարար Էնդրյու Գվինի խոսքով՝ մահացու շատ հիվանդություններից կարելի է խուսափել, եթե ժամանակին դիմեն օգնության համար, եւ հենց այդ պատճառով Անգլիայի իշխանություններն աշխատում են բուժման հասանելիությունը բարելավելու ուղղությամբ, ինչպես նաեւ ձեռնարկում են սիրտ-անոթային կանխման ենթակա հիվանդությունների պատճառների վերացման քայլեր։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day