• Latest news

Մեջքի ցավերի կանխարգելման համար անհրաժետ է ավելի քիչ նստել. BMJ Open

3 հոկտեմբերի, 2024  14:31

Տուրկուի համալսարանի (Ֆինլանդիա) գիտնականները պարզել են, որ օրական 40 րոպեով նստելու ժամանակը կրճատելը կարող է կանխել մեջքի ցավը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ Open-ում։

Հետազոտությանը մասնակցել են ավելորդ քաշ եւ ճարպակալում ունեցող կամավորներ, որոնք մեջքի ցավ են ունեցել։ Նրանց հանձնարարել են կրճատել նստած վիճակում անցկացվող ժամանակը մոտ 40 րոպեով։ Հետազոտողները բացատրել են, որ մեջքի ցավեր ունեցող մարդկանց մոտ մկաններում հավաքվում է ավելորդ ճարպ, իսկ գլյուկոզայի մետաբոլիզմի կամ ինսուլինի հանդեպ զգայունակության խախտումը լրացուցիչ հանգեցնում է տհաճ զգացողությունների առաջացման։

Փորձն սկսվելուց վեց ամիս հետո կամավորները տեղեկացրել են ցավի առաջացման ինտենսիվության եւ հաճախակիության նվազման մասին։ Գիտնականներն օգտագործել են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան եւ ՊԷՏ-տոմոգրաֆիան՝ գնահատելու համար մեջքի մկանների վիճակը։ Հակառակ սպասումների՝ հետազոտողները հայտնաբերել են, որ ինքնազգացողության լավացումը կապված չի եղել քաշի կամ մկաններում գլյուկոզայի մետաբոլիզմի փոփոխությունների հետ։

Գիտնականների թիմը ենթադրել է, որ թերապեւտիկ էֆեկտի հիմքում կարող են ընկած լինել այլ մեխանիզմներ։ Դրանք ճիշտ պարզելու համար հարկավոր է լրացուցիչ հետազոտություն անցկացնել։

Աշխատանքի հեղինակներն ավելացրել են, որ ողնաշարի առողջության պահպանման լավագույն լուծումը քայլելն է կամ կարճ մարզումները

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll