• Latest news

Գիտնականները հայտնաբերել են կապ աղիների առողջության եւ երեխաների վաղ կամ ուշ քնելու միջեւ

14 հոկտեմբերի, 2024  08:31

Չինաստանի Մանկական վերականգնողական վարչության գիտնականները հայտնաբերել են զգալի տարբերություններ վաղ եւ ուշ քնող երեխաների աղիների միկրոբիոմում։ Հետազոտությունը ցույց է տվել, որ վաղ քնող երեխաների աղիների միկրոֆլորան ավելի տարատեսակ է։

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ բավարար քունը բարելավում է առաջադիմությունը դպրոցում, ֆիզիկական աճը, եւ կապված է մարմնի զանգվածի ինդեքսի բարձր մակարդակի հետ։

Ընթացիկ հետազոտությունում ուսումնասիրվել է  երեխաների քնի ռեժիմի եւ նրանց աղիքային միկրոֆլորայի փոխադարձ կապը։ «Վաղ կամ ուշ քնող երեխաների աղիքային ֆլորայի առանձնահատկությունները» հոդվածում, որը հրապարակվել է Scientific Reports ամսագրում, հետազոտողները պատմել են, որ ուսումնասիրել են 2-14 տարեկան 88 առողջ երեխաների կղանքի նմուշների գենոմային տվյալները։

Օգտակար մանրէները, ինչպիսին է Akkermansia muciniphila-ն, մեծ քանակությամբ հայտնաբերվել են նրանց մոտ, ովքեր վաղ են պառկել քնելու։ Այդ մանրէները նպաստում են աղիների առողջության պահպանմանը եւ պատասխանատու են կոգնիտիվ գործառույթների համար։

Մետաբոլիկ ուսումնասիրությունը ցույց է տվել ամինաթթուների բարձր ակտիվություն մետաբոլիզմում եւ նեյրոմեդիատորների կարգավորում նրանց մոտ, ովքեր վաղ են պառկում քնելու։ Այդ ուղիները վճռական նշանակություն ունեն ուղեղի գործունեության եւ զարգացման համար, ինչը մատնանշում է առողջ աղիների եւ կոգնիտիվ ունակությունների միջեւ հնարավոր կապի մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll