• Latest news

Ամուր սեղմված գոտին կարող է հանգեցնել քաղցկեղի, զգուշացրել են գիտնականները. BMJ Case Reports

13 նոյեմբերի, 2024  19:01

Գոտկատեղից ամուր կապած՝ սարիի տակից հագած կիսաշրջազգեստը կարող է հնդիկ կանանց շրջանում քաղցկեղի զարգացման պատճառ դառնալ: Նման դեպքերի մասին է գրում BMJ Case Reports հանդեսը:

Ինչպես պարզաբանել են զեկույցի հեղինակները, մաշկի վրա մշտական ​​ճնշումն ու շփումը կարող են խրոնիկական բորբոքում և խոցերի գոյացում առաջացնել։ Որոշ դեպքերում դա հանգեցնում է մաշկի քաղցկեղի:

Նկարագրված դեպքերից մեկում 70-ամյա մի կին դիմել է բժիշկներին՝ աջ կողմում մաշկային ցավոտ խոցի պատճառով, որը չի ապաքինվել 18 ամսվա ընթացքում։ Բժիշկներին դիմելուց վեց տարի առաջ նա իր վրա նկատել է թեթև կետ այն տեղում, որտեղ հետագայում հայտնվել է խոցը։ Երկրորդ դեպքում 60-ամյա կնոջ մոտ նույնպես խոց է եղել աջ կողմում, որը երկու տարի չի բուժվել։ Նա պատմել է, որ 40 տարի շարունակ գոտկատեղից ամուր ձգած սարի է կրել։

Խոցային հյուսվածքի վերլուծությունը (բիոպսիան) ցույց է տվել, որ երկու հիվանդներն էլ ունեն Մարժոլինի խոց՝ խոցային մաշկի քաղցկեղ: Երկրորդ դեպքում քաղցկեղը տարածվել էր կնոջ աճուկի ավշային հանգույցներից մեկում։

Քաղցկեղի այս տեսակը հազվադեպ է հանդիպում, բայց բավական ագրեսիվ: Այն կարող է առաջանալ խրոնիկական այրվածքների, չբուժող վերքերի, ոտքերի խոցերի, մաշկի վրա տուբերկուլյոզային հանգույցների և օձի խայթոցի դեպքում: Ուռուցքի զարգացման ճշգրիտ մեխանիզմը անհայտ է, սակայն ենթադրվում է, որ այն կապված է մշտական ​​շփման պատճառով խրոնիկական բորբոքման հետ:

Բժիշկները խորհուրդ են տվել լայն հագուստ կրել, հատկապես, եթե մաշկի փոփոխություններ են տեղի ունենում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll