• Latest news

65 տարեկանից հետո ոգելից խմիչքից պետք է լիովին հրաժարվել. Daily Mail

14 նոյեմբերի, 2024  18:47

65 տարեկանից հետո ոգելից խմիչք օգտագործելն արագացնում է ուղեղի նյարդային բջիջների տարիքային փոփոխությունները և մեծացնում դեմենցիայի զարգացման վտանգը: Դրա մասին Daily Mail-ին պատմել է ամերիկացի նյարդաբան բժիշկ Ռիչարդ Ռեսթակը։

Ըստ նրա՝ 65 տարեկանից հետո դեմենցիայի զարգացման վտանգը հինգ անգամ ավելանում է և դրանից հետո շարունակում է աճել յուրաքանչյուր հինգ տարին մեկ: Բազմաթիվ ուսումնասիրություններ  ալկոհոլի ազդեցությունը կապում են հիվանդության զարգացման մեծ վտանգի հետ, քանի որ հայտնի է՝ սպիրտային խմիչքի երկարատև օգտագործումը հանգեցնում է ուղեղի որոշ հատվածների փոքրացման:

Բժիշկը պարզաբանել է, որ 65 տարեկանից հետո ոգելից խմիչքի նույնիսկ փոքր չափաբաժիններն ընդունակ են դեմենցիայի զարգացում հրահրել։ Բանն այն է, որ ոգելից խմիչքը թունահարույց էուսման և հիշողության մեջ կարևոր դեր խաղացող նյարդային բջիջների համար։

Նյարդաբանը հավելել է, որ, բացի հիվանդության ավելի տարածված ձևերից, ոգելից խմիչքի չափից ավելի օգտագործումը կարող է միաժամանակ հիշողության կորստի մի տարատեսակ հարուցել, որը կոչվում է Վերնիկե-Կորսակովի համախտանիշ։ Դա տեղի է ունենում, երբ ոգելից խմիչքն օրգանիզմին խանգարում է B1 վիտամինի (հայտնի է նաև որպես թիամին) կլանման ունակությանը, որն անհրաժեշտ է ուղեղի առողջ բջիջների պահպանման համար: Այս համախտանիշով մարդիկ չեն կարողանում հիշել անցյալի բազմաթիվ իրադարձություններ, ինչպես նաև ընդունակ չեն յուրացնել նոր տեղեկությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll