Քիմիական շատ նյութեր, որոնց ազդեցությանը ենթարկվում ենք այսօր, քիչ են ուսումնասիրված։
Այս խնդիրը լուծելու համար Ճապոնիայի Թիբայի համալսարանի գիտնականները վերջերս մշակել են նորարարական մեթոդ, որը ճանաչում է անծանոթ քիմիական նյութերը մարդու օրգանիզմում։ Արդյունքները հրապարակվել են Ecotoxicology and Environmental Safety ամսագրում
Հետազոտողները ուսումնասիրել են 84 հղի կանանց (32 շաբաթական) արյան շիճուկի նմուշները։ Այնուհետեւ այդ նմուշները հետազոտվել են հեղուկ քրոմատոգրաֆիայի օգնությամբ (քառադաշտ մաս-սպեկտրոմետրիա)։
Հայտնաբերված քիմիական նյութերը դասակարգվել են՝ կախված դրանց ծագումից, PubChemLite for Exposomics տվյալների շտեմարանի օգտագործմամբ, որը պարունակում է տեղեկություն ավելի քան 371 663 քիմիական նյութերի վերաբերյալ։
Էնդոգեն քիմիական նյութերը սահմանվել են որպես նյութեր, որոնք բնական կերպով արտադրվում են օրգանիզմում եւ կապված են կենսաբանական ուղիների հետ, այն դեպքում, երբ էկզոգեն քիմիական նյութերը սահմանվել են որպես նյութեր, որոնք ստացվում են արտաքին աղբյուրներից՝ արտաքին միջավայր, դիետա կամ կենսակերպ։
Գիտնականները պարզել են 106 միացություններ, որոնցից 51-ը էնդոգեն է եղել, իսկ 55-ը՝ էկզոգեն։ Պարզվել է, որ էկզոգեն քիմիական նյութերի մեծ մասը օրգանիզմում հայտնվում է սննդի միջոցով։
Բացի այդ, նրանք հայտնաբերել են միացություններ՝ կապված առողջության համար հնարավոր վտանգի հետ, ինչպիսին են ֆալատները, ազոտային միացությունները եւ պարաբենները։
Հայտնաբերվել է նաեւ, որ պարզված քիմիական նյութերի մի մասը ազդում է կենսաբանական պրոցեսների՝ ամինաթթուների մետաբոլիզմի, սպիկատուցների եւ հանքանյութերի տեղաշարժի, ինչպես նաեւ էներգետիկ փոխանակման վրա։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day