Կանադայի, ԱՄՆ եւ այլ երկրների գիտնականների խումբը հայտարարել է լիմֆոբլասոտմային լեյկոզի B-բջջային հիվանդացության հետ կապված իրավիճակի բարելավման մասին, որը շատ է տարածված երեխաների շրջանում։ Հետազոտությունը հրապարակվել է New England Journal of Medicine (NEJM) գիտական պարբերականում։
Թիմն ուսումնասիրել է հիվանդության բուժման արդյունքները 1 440 երեխաների մոտ, որոնք ստացվել են Կանադայի, ԱՄՆ, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի 200 բուժկենտրոններից։
Մոտեցումները ներառել են ստանդարտ քիմիաթերապիան բլինատումոմաբի երկու ցիկլերով, իմունաթերապիան, որը կիրառվում է լեյկոզի կրկնվելու դեպքում։
Ի տարբերություն քիմիաթերապիայի, իմունաթերապիան օգտագործում է օրգանիզմի սեփական իմունային համակարգը քաղցկեղի դեմ պայքարելու համար՝ թիրախավորվելով քաղցկեղի բջիջների դեմ։
Ինչպես ցույց է տվել ուսումնասիրությունը, քիմիաթերապիայի համադրումն իմունաթերապիայի հետ նվազեցրել է կրկնության եւ մահվան հավանականությունը, որը կրճատվել է միջինը 61 տոկոսով։
Երեք տարի հետո կրկնվելու վտանգի ենթակա երեխաների համար ողջ մնալու հավանականությունն ավելացել է ՝ հասնելով 97,5 տոկոսի միայն քիմիաթերապիայի օգտագործմամբ դեպքերի 90 տոկոսի համեմատ։
Պատանի պացիենտների համար, որոնց մոտ մեծ է կրկնվելու հավանականությունը, բլինատումոմաբի ընդունումը ի լրացումն քիմիաթերապիայի բարձրացրել է չկրկնվելու մակարդակը՝ 85-ից հասնելով ավելի քան 94 տոկոսի։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day