Փենսիլվանիայի նահանգի համալսարանի (HDFS) գիտնականները պարզել են, որ ինը ժամ քնող տարեց մարդիկ ավելի հազվադեպ են ծերունական թուլություն ունենում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMC Public Health ամսագրում։
Հայտնի է, որ մկանների եւ ոսկորների թուլացումը տարեց մարդկանց մոտ կարող է հանգեցնել կյանքի որակի վատացման, հիվանդությունների առաջացման եւ անգամ վաղաժամ մահվան։ Գործոններից մեկը, որը նպաստում է դրան, քնի խանգարումն է։ Տարեց մարդկանց մոտ հաճախ առաջանում են քնի տեւողության եւ որակի հետ կապված խնդիրներ, ինչն իր հերթին կարող է վատացնել ոսկորների ամրությունը՝ վտանգավոր փակ շրջան ստեղծելով. անքնությունը ավելացնում է թուլության վտանգը, իսկ մկանների թուլությունը խանգարում է լավ քնին։
Այս եզրահանգումները հաստատելու համար գիտնականներն ուսումնասիրել են հնդիկ կամավորների տվյալները, որոնք հավաքվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Գլոբալ ծերացումը եւ մեծահասակների առողջությունը» հետազոտության երկրորդ ալիքի շրջանակում։
Հարցումը, որն անցկացվել է 50 տարեկանից բարձր 6 512 մասնակիցների շրջանում վեց հնդկական նահանգներում, թույլ է տվել հետազոտողներին մասնակիցներին բաժանել երեք խմբի. ամուր, չափավոր ամուր եւ «թույլ»։ Հաշվի են առնվել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսին են մատների սեղմման ուժը, քայլքի արագությունը, ֆիզիկական ակտիվությունը, հոգնածության աստիճանը եւ քաշը։
Քնի մասին տվյալների վերլուծության արդյունքում գիտնականները պարզել են, որ երկու սեռերի մասնակիցները, որոնք գիշերը վատ են հանգստացել, երեք անգամ ավելի հաճախ են տառապել ծերունական թուլությամբ։ Սակայն քնի տեւողությունը այնքան էլ միանշանակ գործոն չէ. տղամարդիկ, որոնք օրական քնել են ինը եւ ավելի ժամ. ավելի քիչ են ենթարկվել ոսկորների փխրունության, քան նրանք, ովքեր հետեւել են խորհուրդ տրվող յոթ-ութ ժամին։ Կանայք իրենց հերթին ավելի հաճախ են ամուր մնացել, եթե հանգստացել են ընդհանուր խորհուրդների համապատասխան։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day