Դեկտեմբերի 13-15-ը Երևանում, Առնո Բաբաջանյան Համերգասրահում տեղի կունենա «Ճարպակալում» Հայկական երկրորդ միջմասնագիտական գիտաժողովը։
Տարեցտարի աճող այս հիվանդությունը արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա։ Հատկապես հատկանշական է այն հանգամանքը,որ ճարպակալում կամ ավելորդ քաշ ունեցող մարդը տառապում է նաև մի շարք քրոնիկական հիվանդություններով,այդ իսկ պատճառով հաճախ անհրաժեշտ է լինում բուժել ոչ միայն հիմնական հիվանդությունը,այլև նվազեցնել մարմնի զանգվածը տարբեր ՝ պահպանողական և վիրահատական եղանակներով։
Եռօրյա գիտաժողովին հանդես կգան 3 տասնյակից ավել մասնագետներ Հայաստանից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, Քաթարից, Միացյալ Թագավորությունից, Ռուսաստանից և այլն, սկսած հանրային առողջապահության մասնագետներից մինչև վիրաբույժներ: Ճարպակալում ամենամյա կոնֆերանսը միտված է միջմասնագիտական մոտեցմամբ կենտրոնացնել ուժերը՝ պայքարելու այս ոչ ինֆեկցիոն համաճարակի դեմ:
Գիտաժողովի ծրագիրն այստեղ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day