Դեւիսի Կալիֆոռնիական համալսարանի մանկական էլեկտրաֆիզիոլոգիայի ամբիոնի տնօրեն Դեն Կորտեսը սահմանել է եւս մեկ համաշխարհային ռեկորդ. նա առաջինն է, որը երեխային պատվաստել է երկակի խցիկով անէլեկտրոդ կարդիոխթանիչ: Այս մասին զեկույցը հրապարակվել է Pacing and Clinical Electrophysiology ամսագրում։
13-ամյա պացիենտին ուղարկել են Դեւիսի Կալիֆոռնիական համալսարանի մանկական էլեկտրաֆիզիոլոգիայի կլինիկա՝ պրեսինկոպով. թեթև գլխապտույտ կամ գլխապտույտ առանց ուշաթափության։ Նա տարիներ շարունակ վերահսկվել է բժիշկների կողմից։
Կարդիոխթանիչները սովորաբար տեղադրվում են սրտի բնածին արգելափակում ունեցող երեխաներին, հազվադեպ հիվանդություն, որը կարող է հանգեցնել հանկարծակի մահվան, եւ հանդիպում է 15-22 հազար երեխաներից մեկի մոտ։
Այն բանից հետո, երբ էլեկտրագրերը եւ խոլտերյան մոնիտորները ցույց են տվել սրտի զարկերի միջին հաճախակիության նվազում, Կորտեսը պացիենտի եւ նրա ընտանիքի հետ քննարկել է կարդիոխթանիչների տարբերակը։
Երկխցիկանի անէլեկտրոդ կարդիոխթանիչները օգնում են կարգավորել սրտի ռիթմը՝ խթանելով սրտի վերին եւ ստորին խցերը։ Քանի որ պացիենտը ցանկանում էր շարունակել ատիվորեն զբաղվել սպորտով, նրան առաջարկվել է կարդիոխթանիչի օպցիա, եւ ընտանիքը համաձայնել է։
Երկխցանի անէլեկտրոդ AVEIR կարթիոխթանիչը փոխպատվաստվել է աջ ներքին արյունադարձ երակով (ազդրի փոխարեն), որպեսզի պացիենտը կարողանա հեշտ շարժվել եւ արագ վերադառնալ սպորտով զբաղվելուն։ Նվազագույն ինվազիվ միջամտությունը իրականացվել է Դեւիսի Կալիֆոռնիական համալսարանի էլետրաֆիզիոլոգիական լաբորատորիայում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day