Ցրված սկլերոզն ախտահարում է Կենտրոնական Նյարդային Համակարգը (ԿՆՀ):
Առողջ մարդու մոտ կենտրոնական նյարդային համակարգի նեյրոնները (նյարդաբջիջները) ծածկված են պաշտպանիչ մեկուսացնող սպիտակուցային թաղանթով, որը կոչվում է միելին:
Միելինային թաղանթը տարածվում է նաև նյարդային բջիջների ելուստների՝ նյարդային վերջավորությունների վրա, որոնք կոչվում են աքսոններ: Այսպիսով նյարդային բջիջները և դրանց վերջավորությունները պատված են միելինային թաղանթով, որն ունի պաշտպանիչ նշանակություն:
Ցրված սկլերոզի դեպքում իմունային համակարգը սխալմամբ հարձակվում է միելինային թաղանթի վրա, ինչը հանգեցնում է նյարդային բջիջների վնասմանը և ԿՆՀ-ի բնականոն աշխատանքի խանգարմանը:1

ԻՄՈՒՆԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐՆ ՈՒՂԵՂՈՒՄ
Իմունային բջիջները, ինչպիսիք են B և T լիմֆոցիտները, ներթափանցում են ուղեղ, որտեղ դրանք նորմայում բացակայում են: B լիմֆոցիտները ակտիվացնում են T լիմֆոցիտներին, նրանցից ակտիվացած T լիմֆոցիտներն արտադրում են բորբոքային միջնորդանյութեր, որոնք պատճառ են դառնում միելինի վնասմանը:2,3
B բջիջներն իրենց հերթին արտադրում են հակամարմիններ: Այս հակամարմինները նույնպես հարձակվում և վնասում են միելինի թաղանթը:2,3
Միելինի վնասումը սկզբում արտահայտվում է բորբոքումով, որը հանգեցնում է սպիական հյուսվածքի կամ սկլերոզի առաջացմանը: Սկլերոզը խանգարում է նեյրոնների կարգավորող ազդանշաններ ուղարկելու ֆունկցիային, որի հետևանքով պացիենտի մոտ զարգանում են հիվանդության ախտանշանները:2,4 Դրանցից են՝ տեսողական խնդիրները, թմրածությունը, ծակծկոցները, քայլվածքի խանգարումները, գլխապտույտը, գլխացավը, մկանային թուլությունը, հավասարակշռության, սեռական, աղիների կամ միզապարկի հետ կապված խնդիրները և այլն: Երբեմն միելինի բորբոքումը կարող է ավարտվել միելինի ինքնուրույն վերականգնումով:
Ինչպե՞ս է ընթանում Ցրված սկլերոզը:
Ռեցիդիվող Ցրված Սկլերոզը (ՌՑՍ) ցրված սկլերոզի ամենատարածված տեսակն է: Այն բնութագրվում է նյարդաբանական ֆունկցիայի խանգարումների սուր, բայց կարճատև դրվագների (գրոհներ, սրացումներ) առկայությամբ, որոնց հաջորդում է լիարժեք կամ մասնակի վերականգնումը:
Սրացումներ
Սրացման դեպքում ախտանիշները կարող են հանկարծակի հայտնվել մի քանի ժամվա ընթացքում կամ զարգանալ դանդաղ՝ մի քանի օրվա ընթացքում:2 Սրացում համարվում է, եթե ախտանիշները պահպանվում են առնվազն 24 ժամ ՝ առանց ջերմության կամ վարակի:5 Սրացումների պատճառած վնասը կարող է աճել և հանգեցնել մշտական հաշմանդամության:2
Դադար
ՌՑՍ ունեցող մարդկանց մոտ լինում են ամբողջական վերականգնման ժամանակաշրջաններ (որտեղ ախտանիշներն ամբողջությամբ անհետանում են) կամ մասնակի վերականգնման ժամանակաշրջաններ (որտեղ որոշ ախտանիշներ պահպանվում են):6
ՑՍ հիվանդների մոտավորապես 85% ունի գրոհային ընթացք։ Հայտնի է սակայն, որ այս հիվանդների մեծ մասը հետագայում ունենալու է երկրորդային պրոգրեսիվող ընթացք, և կլինիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ հիվանդության սկզբից մինչև երկրորդային պրոգրեսիայի սկիզբն ընկած ժամանակահատվածը կազմում է մոտավորապես 20 տարի։ Հիվանդների ճնշող փոքրամասնությունը, մոտավորապես 10%, բնութագրվում են որպես բարորակ, երբ հիվանդության սկզբից երկար տարիներ անց նյարդաբանական խանգարումները բացակայում են կամ չնչին են: Որոշ գործոններ կարող են օգնել կանխատեսելու հիվանդության ընթացքը և վկայում են հիվանդության «բարորակ» ընթացքի մասին: Դրանք են.
Ցրված սկլերոզով հիվանդների 85%-ը սկզբում ունենում է հիվանդության գրոհային ընթացք, որոշ ժամանակ անց իրենց հիվանդությունը պրոգրեսիվում է դանդաղորեն, նույնիսկ առանց գրոհների առկայության։ Այս փուլը կոչվում է երկրորդային պրոգրեսիվող ցրված սկլերոզ, երբ հիվանդությունը դառնում է ավելի քիչ բորբոքային, ավելի քիչ գրոհներով և աստիճանական ու անդառնալի հաշմանդամություն է սկսում զարգանալ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ հիվանդության սկզբից 5 տարի անց հիվանդների միայն 10%-ն են անցել պրոգրեսիվ փուլի, 10 տարի անց այս թիվը հասնում է 25%, իսկ 30 տարի անց 75%։ Տղամարդիկ մոտավորապես 5 տարի ավելի շուտ են անցնում ԵՊՑՍ, քան կանայք։
Ցրված սկլերոզի մյուս տեսակը դա Առաջնային Պրոգրեսիվող Ցրված Սկլերոզն (ԱՊՑՍ) է, որը հանդիպում է պացիենտների մոտ 10%-ի մոտ:
Առաջնային Պրոգրեսիվող Ցրված Սկլերոզի (ԱՊՑՍ) դեպքում չկան հստակ սրացումներ և լավացման շրջաններ, պացիենտի վիճակը ժամանակի ընթացքում վատանում է:
Կայուն պրոգրեսիա
Սրացման դեպքում ախտանիշները կարող են հանկարծակի հայտնվել մի քանի ժամվա ընթացքում կամ զարգանալ դանդաղ՝ մի քանի օրվա ընթացքում:2 Սրացում համարելու համար ախտանիշները պետք է պահպանվեն առնվազն 24 ժամ ՝ առանց ջերմության կամ վարակի:5 Քանի որ Ցրված սկլերոզը պրոգրեսիվում է, սրացումների պատճառած վնասը կարող է աճել և հանգեցնել մշտական հաշմանդամության:2
ԱՊՑՍ-ի դեպքում պացիենտի մոտ ախտանշանները երբեք ամբողջությամբ չեն անհետանում: Հիվանդության սկզբից սկսած՝ ախտանշանները անընդհատ վատթարանում են:2 Այնուամենայնիվ, ԱՊՑՍ ունեցող որոշ մարդկանց մոտ երբեմն կարող են նաև լինել սրացումներ:7
Կա Ցրված սկլերոզի ևս մի տեսակ, որը կոչվում է Կլինիկորեն իզոլացված համախտանիշ
Ցրված սկլերոզի ախտորոշումը պահանջում է երկու գրոհի առկայություն, որոնք իրարից բաժանված են ժամանակով և ընդգրկում են կենտրոնական նյարդային համակարգի տարբեր հատվածներ։
Առաջին ախտանշանների ի հայտ գալուն պես, ՄՌՏ հետազոտության միջոցով, հնարավոր է հայտնաբերել ՑՍ ռիսկ ունեցող հիվանդներին, սակայն երկրորդ գրոհի բացակայությամբ այդ հիվանդները ախտորոշվում են որպես կլինիկորեն իզոլացված սինդրոմ։ Ինչքան մեծ է դեմիելինիզացիայի օջախների թիվը, այնքան մեծ է ՑՍ-ի առաջացման հավանականությունը:
Որո՞նք են Ցրված սկլերոզի հետևանքները:
Ընդհանուր առմամբ Ցրված սկլերոզը ժամանակի ընթացքում բերում է հաշմանդամության առաջացման:
Բայց այսօր իրավիճակը խիստ փոխվել է: Վաղաժամ և ճշգրիտ բուժումը հետաձգում է հաշմանդամության զարգացումը անգամ ցրված սկլերոզի ծանր դեպքերում:
Գրականություն
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day