• Latest news

Հանգստյան օրերի քունը դանդաղեցնում է ուղեղի ծերացումը եւ իջեցնում դեմենցիայի հավանականությունը. JSU

3 փետրվարի, 2025  15:07

Սուչժոուի համալասարանի (Չինաստան) գիտնականները հաստատել են, որ հանգստյան օրերին քնի լրացուցիչ ժամերը նպաստում են ծերացման գործընթացի դանդաղմանը եւ տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ դեմենցիայի առաջացման հավանականության նվազմանը: Գիտական ​​աշխատանքի արդյունքները հրապարակվել են Journal of Suzhou University (JSU) ամսագրում։

Կամավորների մասնակցությամբ իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ շաբաթ եւ կիրակի մեկ-երկու ժամ լրացուցիչ քունը կարող է մասամբ փոխհատուցել աշխատանքային շաբաթվա ընթացքում կուտակված գիշերային հանգստի պակասը։ Մարդիկ, որոնք հանգստյան օրերն օգտագործում են վերականգնվելու համար, 34 տոկոսով ավելի քիչ են հակված վաղաժամ ծերանալուն, եւ 70 տոկոսով ավելի քիչ է նրանց մոտ դեմենցիայի առաջացման հավանականությունը՝ նրանց համեմատ, ովքեր մշտապես քնի անբավարարություն ունեն:

Գիտնականներն ավելացրել են, որ լրացուցիչ քունն օգնում է նվազեցնել բորբոքումն օրգանիզմում, որն առանցքային դեր է խաղում նեյրոդեգեներատիվ եւ սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման գործում։ Բազմաթիվ հետազոտություններ հաստատում են նաեւ, որ լիարժեք հանգիստը բարելավում է իմունային համակարգի աշխատանքը։

Այնուամենայնիվ, գիտնականներն ընդգծել են, որ միայն հանգստյան օրերին բավարար քունը միշտ չէ, որ արդյունավետ է։ Քնի ռեժիմի հանկարծակի փոփոխությունները կարող են հանգեցնել քնի իներցիայի, ինչը բացասաբար է անդրադառնում կենտրոնացման եւ ուշադրության վրա: Փորձագետները խորհուրդ են տալիս կայուն քնի ժամանակացույց ունենալ եւ օրգանիզմի համար ապահովել առնվազն յոթ-ութ ժամվա հանգիստ ամեն գիշեր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll