Կրծքագեղձի քաղցկեղը չարորակ նորագոյացություն է, որը ձևավորվում է կրծքագեղձի բջիջներում:
Կրծքագեղձի քաղցկեղը դեպքերի 5-10%-ի պարագայում լինում է գեների մուտացիայի (փոփոխման) հետևանքով, որը կարող է ժառանգվել սերնդեսերունդ: Այլ կերպ ասած, կրծքագեղձի քաղցկեղը կարող է հանդես գալ նաև որպես ժառանգական հիվանդություն և առկա լինել ընտանիքում, եթե առաջին գծի հարազատների (մոր, քույրերի և եղբայրների, զավակների) կամ այլ արյունակից բարեկաﬓերի (տատիկների, մորաքույրերի/հորաքույրերի, քրոջ/եղբոր դուստրերի, թոռնուհիների կամ զարմուհիների) մոտ ախտորոշվել է ձվարանների կամ կրծքագեղձի քաղցկեղ՝ հատկապես ﬕնչև 50 տարեկանը:

Կրծքագեղձի քաղցկեղի բարձր ռիսկի հետ կապված՝ հայտնի են ﬕ քանի գեներ, բայց դրանցից առավել հաճախ հանդիպում են երկուսը՝ կրծքագեղձի քաղցկեղի գեն 1-ը և գեն 2-ը (BRCA1 և BRCA2)։ Դրանցից յուրաքանչյուրում առաջացած մուտացիան բարձրացնում է կրծքագեղձում և ձվարաններում քաղցկեղի զարգացման ռիսկի մակարդակը: Գեների նման մուտացիա ժառանգած տղամարդկանց շրջանում մեծանում է կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը:
Այս գեներում նման մուտացիայի առկայությունը պարզելու համար հարկավոր է կատարել արյան հատուկ անալիզ՝ գենետիկական հետազոտություն։ Սակայն, ոչ բոլորն են ենթարկվում նման գենետիկական հետազոտության, այլ ﬕայն ռիսկային խմբին պատկանող կանայք, իսկ բուն հետազոտությունն իրականացվում է միայն գենետիկական խորհրդատվությունից հետո։
Կրծքագեղձի քաղցկեղին բնորոշ ախտանշաններն են՝

ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ․ ՆՇՎԱԾ ԲՈԼՈՐ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ ՎԿԱՅՈՒՄ ԵՆ
ՔԱՂՑԿԵՂԻ ՈՒՇԱՑԱԾ ՓՈՒԼԵՐԻ ՄԱՍԻՆ
ԿԱՐԵՎՈՐ Է․
վաղ ախտորոշման համար կատարել բժշկական հետազոտություններ՝ ըստ տարիքային ուղեցույցի:
Գրականություն
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day