• Latest news

Հատուկ ֆերմենտի արգելափակումը քաղցկեղի բջիջները վերածում է նորմալ բջիջների. AdvSci

24 փետրվարի, 2025  18:32

Կորեայի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են մի ֆերմենտ, որն արգելափակման դեպքում կարող է քաղցկեղի բջիջները «վերափոխել» առողջ վիճակի: Հետազոտության արդյունքները հրապարակվել են բժշկագիտական  Advanced Science (AdvSci) հանդեսում:

Այսօր քիմիաթերապիան և ռադիոթերապիան մնում են քաղցկեղի դեմ պայքարի հիմնական եղանակները, սակայն դրանք հաճախ ուղեկցվում են ծանր կողմնակի ազդեցություններով և վնասում են ոչ միայն քաղցկեղային, այլև առողջ հյուսվածքներին: Գիտնականների առաջարկած նոր եղանակը կարող է ավելի խնայող այլընտրանք դառնալ՝ հնարավորոթյուն տալով ազդելու պաթոլոգիական գործընթացի վրա՝ խնամյալին զերծ պահելով շոշափելի բացասական հետևանքներից։

Պրոֆեսոր Կվանգ-Հոն Չոյի գլխավորած մասնագետների թիմը հայտնաբերել է ուռուցքային բջիջների զարգացման հիմնական փուլը: Գիտնականները կենտրոնացել են սահմանված չափի և պաթոլոգիայի միջև սահմանային վիճակում գտնվելու փուլի վրա:

Հաստ աղիքի քաղցկեղի բջիջներից ստեղծված մոդելային օրգանոիդների վրա իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ կոնկրետ ֆերմենտի արգելափակումը դադարեցնում է դրանց աճը և բջիջները վերադարձնում իրենց բնականոն վիճակին: Խոսքը ուռուցքի աճի համար պատասխանատու սպիտակուցները պաշտպանող բարդ միացություններից մեկի մասին է։

Թեև այս տեխնիկան կլինիկական պրակտիկայում ներդնելու համար հետագա հետազոտություններ է պահանջում, գիտնականները հույս ունեն, որ իրենց աշխատանքը հիմք կծառայի քաղցկեղի բուժման նոր, ավելի քիչ տրավմատիկ մոտեցումներ ստեղծելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll