• Latest news

Հիդրոգելերը եւ ցողունային բջիջները կարող են վերարտադրել նյարդային մանրաթելերը. Engineering

13 մարտի, 2025  15:19

Նանտունի համալսարանի չինացի գիտնականներն ուսումնասիրել են հյուսվածքների ինժժեներիայի վերջին ձեռքբերումները, որոնք կարող են առաջընթացի հանգեցնել ողնուղեղի վնասվածքի (ՈՈւՎ) բուժման հարցում, որը հաշմանդամության հիմնական պատճառներից մեկն է: Հետազոտությունը հրապարակվել է Engineering գիտական ​​ամսագրում։

Հյուսվածքային ինժեներիայի առանցքային ոլորտներից է կենսանյութերի օգտագործումը, որոնք բարենպաստ միկրոմիջավայր են ստեղծում վնասված հյուսվածքների վերականգնման համար:

Օրինակ, հիդրոգելերը, ինչպիսին են GelMA-MXene-ը եւ Fe3S4-ը, ցույց են տվել, որ բարձր արդյունավետություն ունեն լաբորատոր կենդանիների շարժիչ ֆունկցիան վերականգնելու համար: Այս նյութերը ոչ միայն նպաստում են նյարդային բջիջների աճին, այլ նաեւ աքսոնների՝ նեյրոնների երկար ելուստների վերականգնմանը, որոնք ազդանշաններ են փոխանցում:

Ցողունային բջիջները, ներառյալ մեզենխիմալ ցողունային բջիջները (ՄՑԲ) եւ նյարդային ցողունային բջիջները (ՆՑԲ), կարեւոր դեր են խաղում ողնուղեղի վերականգնման գործում: Նրանք կարող են տարբերակվել բջիջների տարբեր տեսակների եւ արտազատել ցիտոկիններ, որոնք խթանում են նյարդային հյուսվածքի վերականգնումը:

Օրինակ՝ հետազոտողներն օգտագործել են 3D տպագրությունը կարկասներ ստեղծելու համար, որոնք նպաստում են ՄՑԲ-ների գոյատեւմանը եւ նեյրոնների տարբերակմանը, ինչը հանգեցնում է ՈՈւՎ ունեցող առնետների շարժիչ ֆունկցիայի բարելավմանը:

Ապացելյուլացված արտաբբջային մատրիքսը (dECM) եւ էկզոսոմները եւս դիտարկվում են որպես հեռանկարային գործիքներ ՈՈւՎ-ը բուժելու համար։ dECM-ը ապահովում է բնական միջավայր նյարդային բջիջների աճի համար, իսկ էկզոսոմները, որոնք անջատվում են բջիջներից, ունեն թերապեւտիկ պոտենցիալ։ Մասնավորապես,  հիդրոգելային պաստեղը, որն արտածվում է էկզոսոմից եւ մեթիլպրեդնիզոլոնից, ցույց է տվել ֆունկցիոնալ ցուցանիշների զգալի բարելավում ՈՈւՎ ունեցող կենդանիների մոտ։

Հետազոտողները նաեւ ուսումնասիրել են նեյրոտրոֆիկ գործոնների դերը, ինչպիսին է NT3-ը, որն օգնում է վերականգնել նյարդային հյուսվածքի կառուցվածքն ու գործառույթը: Օրինակ, NT3-խիտոզանը ցուցադրել է վնասված նեյրոնային ցանցերը վերականգնելու ունակություն:

Կենսանյութերը, բջիջները եւ ակտիվ գործոնները համատեղող վերականգնող միկրոմիջավայրի ստեղծումը առանցքային ուղղություն է: Օրինակ, ԴՆԹ հիդրոգելերը ՆՑԲ փոխպատվաստման համար եւ IGF-1-ով կենսաակտիվ հիդրոգելերը խոստումնալից արդյունքներ են ցույց տվել լաբորատոր կենդանիների ֆունկցիայի վերականգնման հարցում:

Չնայած զգալի առաջընթացին՝ գիտնականներն ընդգծում են հետագա հետազոտությունների անցկացման անհրաժեշտությունն այս մեթոդների անվտանգությունը եւ արդյունավետությունը հաստատելու համար։ Տեխնոլոգիաները հաջող կերպով կլինիկական պրակտիկա տեղափոխելու համար պահանջվում են միջազգային համագործակցություն եւ գլոբալ նորարարություններ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll