• Latest news

Միգրենի ֆրեմանեզումաբ դեղամիջոցը նվազեցրել է դեպրեսիայի ախտանշանները. JAMA Neurology

7 մայիսի, 2025  15:25

ԱՄՆ, Իսրայելի, Պորտուգալիայի եւ այլ երկրների գիտնականների միջազգային խումբը միգրենի դեմ ֆրեմանեզումաբ դեղամիջոցի երկակի ազդեցություն է հայտնաբերել։ Պարզվել է, որ միջոցը ոչ միայն նվազեցնում է գլխացավերի հաճախակիությունը, այլեւ ազատում է դեպրեսիայից։

Հետազոտությունը հրապարակվել է JAMA Neurology գիտական ​​ամսագրում։ Հայտնի է, որ միգրենն ու դեպրեսիան կապված են. դեպրեսիան 2-4 անգամ ավելի հաճախ է հանդիպում միգրենով տառապողների մոտ։ Երկու վիճակներն էլ կարող են առաջանալ սերոտոնինի եւ գլուտամինի անհավասարակշռությունից:

Ֆրեմանեզումաբը պատկանում է մոնոկլոնալ հակամարմինների դասին, որոնք արգելափակում են CGRP սպիտակուցը, որը մասնակցում է միգրենի զարգացմանը:

28 շաբաթ տեւողությամբ փորձարկմանը մասնակցել է 540 պացիենտ 12 երկրներից (ներառյալ ԱՄՆ-ը եւ ԵՄ երկրները): Նրանք, ովքեր ստացել են ֆրեմանեզումաբի ենթամաշկային ներարկումներ (225 միլիգրամ), ցույց են տվել միգրենի դրվագների ամսական քանակի նվազում եւ դեպրեսիվ ախտանիշների նվազում մինչեւ ութերորդ շաբաթը՝ դատարկահաբի համեմատ:

Գիտնականներն առաջարկում են երկու մեխանիզմ՝ ուղիղ ազդեցություն ընդհանուր նեյրոքիմիական պրոցեսների վրա եւ հիվանդների հոգեբանական վիճակի բարելավում ցավի բացակայության պատճառով։

Արդյունքները նոր հնարավորություններ են բացում բարդ դեպքերի բուժման համար, երբ միգրենը համակցված է դեպրեսիայի հետ: Սակայն հետազոտողներն ընդգծում են ավելի շատ հետազոտությունների անցկացման անհրաժեշտությունը՝ դեղամիջոցի գործողության ճշգրիտ մեխանիզմները հասկանալու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll