Իսպանիայում բրիտանուհին ծանր վիճակում է հայտնվել դաջվածք անելուց հետո և տեղափոխվել հիվանդանոց, գրում է Daily Star-ը։
Պարբերականի տվյալներով՝ Փոփի-Մեյ Քրեթչլին շտապ հոսպիտալացվել է ծանր բարդություններով։ Բժիշկները կասկածում են, որ պատճառը կարող էր լինել դաջվածքից հետո զարգացած բակտերիալ վարակը կամ խմիչքից թունավորումը։ Աղջիկը ներկայում մահաթմբիրի մեջ է. նրան ախտորոշել են բազմաթիվ օրգանների անբավարարություններ, ներառյալ՝ սրտի, թոքերի և երիկամների աշխատանքին առնչվող խնդիրներ։
Փոփիի հարազատները շտապ թռել են Իսպանիա՝ նրա կողքին լինելու համար։ Մեկնարկել է հանգանակության արշավ՝ բուժման և ընտանիքին աջակցելու համար միջոցներ հավաքելու համար։ Կազմակերպիչ Ջոդի Օդդելը շեշտել է, որ Փոփին կարեկից և բարի անձնավորություն է, սիրելի դուստր և մորաքույր, որի ամբողջ կյանքը առջևում է։ Դրամահավաքի նպատակը 14 հազար ֆունտ ստեռլինգ է, որից մինչ այժմ հավաքագրվել է մոտ 5000 ֆունտ ստեռլինգը։
Աղջկա եղբայրը՝ Քայլ Քրեթչլին, նույնպես հայտարարություն է տարածել՝ հերքելով սոցիալական ցանցերում տարածված լուրերը, ըստ որոնց նրա վիճակի վատթարացումը կապված է ալկոհոլի չափից շատ օգտագործման հետ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day