Կոնստանցի համալսարանի և Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի գիտնականները մոտ են արհեստական արյան զանգվածային արտադրության տեխնոլոգիայի ստեղծմանը։ Ինչպես նշվում է Science Signaling բժշկագիտական հանդեսում, հետազոտողները բացահայտել են CXCL12 քեմոկինի հիմնական դերը էրիթրոցիտների հասունացման վերջնական փուլում, գործընթաց, որի ընթացքում էրիթրոցիտների նախորդները կորցնում են իրենց միջուկը և վերածվում լիարժեք բջիջների։
Բնական պայմաններում այդ փուլը տեղի է ունենում ոսկրածուծում. ցողունային բջիջները տրոհվում են էրիթրոբլաստների, որոնք այնուհետև վերածվում են հասուն կարմիր արյան բջիջների։ Միջուկի կորուստը բջիջը դարձնում է կոմպակտ և հնարավորություն է տալիս ավելացնել հեմոգլոբինի պարունակությունը։ Լաբորատորիայում ճիշտ ժամանակին CXCL12-ի ավելացումը մեզ հնարավորություն ընձեռեց արդյունավետորեն սկսել այս անցումը՝ արհեստական արյան լայնածավալ արտադրության համար նոր հորիզոններ բացելով։
Ներկայում արհեստական կարմիր արյան բջիջները ստացվում են հիմնականում պորտալարի արյունից կամ ոսկրածուծի ցողունային բջիջներից, սակայն այդ աղբյուրները սահմանափակ են։ Այլընտրանքային մոտեցումը՝ սովորական բջիջների ցողունային բջիջների վերածրագրավորումը, արդեն յուրացվել է, սակայն վերջնական փուլի (միջուկի դուրս մղում) արդյունավետությունը դեռևս չի գերազանցում 40%-ը։ CXCL12-ի ներդրումը, ինչպես վկայում են տվյալները, կարող է զգալիորեն բարձրացնել այս ցուցանիշը։
Հայտնագործությունը ոչ միայն դոնորական արյան պակասը լրացնելու, այլև հազվագյուտ խմբեր, ինչպես նաև առանձին արյան նմուշներ ստեղծելու ներուժ ունի, ծանր հիվանդությունների բուժման համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիայում սկսվել են դոնորական հեմոգլոբինի վերամշակված տարբերակի հիման վրա ստեղծված արհեստական արյան համապարփակ անալոգի կլինիկական փորձարկումները։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day