Եթե սննդակարգում ներառվում է կենդանական ծագման սպիտակուց, ապա Բոտիկարիա Գարսիան խորհուրդ է տալիս նախընտրել ոչ թե ուլտրամշակված մթերքները, ինչպիսիք են նրբերշիկը և բեկոնը, այլ բնական միսը։
Առաջին սննդի ընդունումը պետք է հավասարակշռված լինի սպիտակուցների, բջջանյութի, վիտամինների և ճարպերի պարունակությամբ։ Այդպիսի հավասարակշռված նախաճաշի օրինակ կարող է լինելամբողջական հացահատիկից պատրաստված հացի և բանջարեղենի հետ բնական մսի համադրությունը։ Այդ մասին հայտարարել են սննդաբաններ Անտոնիո Անդուհարը և Բոտիկարիա Գարսիան՝ Hola պարբերականին տված հարցազրույցում։
«Դա կարող է լինել հավի կրծքամիս կամ հնդկահավ, որը կարելի է պատրաստել գրիլի վրա կամ շոգեխաշել։ Միջին չափաքանակներով հարմար են նաև ավանդական պրուշուտոյի (չոր մթերքի) տեսակները, ինչպես նաև չորացված միսը, եթե դրանց մեջ չկան հավելումներ՝ ինչպիսիք են կոճապղպեղը, շաքարը կամ նիտրիտները», — նշել է փորձագետը։
Սննդաբանն նաև նշել է այն պտուղների մասին, որոնք պարունակում են վիտամիններ և հանքանյութեր։ Նրա խոսքով՝ նախաճաշը կարելի է ավարտել կաթով սուրճով կամ այլ սիրելի ըմպելիքով։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day