• Latest news

Քրտինքի տհաճ հոտի ոչ ակնհայտ պատճառները. մաշկաբանի կարծիքը

1 օգոստոսի, 2025  21:40

Քրտինքի տհաճ հոտը կարող է առաջանալ ոչ միայն վատ հիգիենայի, այլև ոչ այնքան ակնհայտ գործոնների պատճառով, Veja բժշկագիտական  հանդեսին տված հարցազրույցում հայտնել է մաշկաբան Օտավիո Մասեդոն։

Նրա համոզմամբ՝ քրտնագեղձերի գործունեության վրա կարող են ազդել սթրեսը և ուժեղ հույզերը, առանձնապես անհանգստությունը։ Դա հիմնականում վերաբերում է ապոկրին գեղձերին, որոնց արտազատուկներն ամենից հաճախ ուղեկցվում են սուր հոտով։

Բացի դրանից, քրտնքահոտը կարող է ուժեղանալ որոշակի սննդամթերքների և ըմպելիքների, օրինակ՝ սխտորի, սոխի, կարիի (քրքումի), ալկոհոլի և գերմշակված սննդի պատճառով։ Այդ գործոնների ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար բժիշկը խորհուրդ է տալիս հավասարակշռված սննդակարգ և բավարար քանակությամբ ջրի օգտագործում։

Մեկ այլ պատճառ կարող է լինել սինթետիկ հագուստը, որը պահպանում է քրտինքը և ստեղծում է բարենպաստ միջավայր մանրէների բազմացման համար։ Մակեդոն խորհուրդ է տալիս նախապատվություն տալ բնական գործվածքներին՝ բամբակին և կտավին։

Ավելի վաղ նյարդաբան Պոլինա Լեպիլովան որպես ավելորդ քրտնարտադրության դեմ պայքարի արդյունավետ միջոց խորհուրդ էր տվել իոնտոֆորեզը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll