Սրտաբան Ռոբերտո Յանոն զգուշացրել է, որ սննդամթերքի որոշ տեսակներ ի վիճակի են վատթարացնել հիպերտոնիայի ընթացքը, ուստի դրանք պետք է բացառվեն սննդակարգից: Նրա խոսքերը մեջբերել է Terra պարբերականը:
Ըստ մասնագետի՝ նախևառաջ պետք է խուսափել նատրիումի բարձր պարունակությամբ սննդամթերքից՝ երշիկեղեն, խոզապուխտ, սալյամի, արագ պատրաստվող ապուրներ, արագ սնունդ, կետչուպ, սոյայի սոուս, պարմեզան և չեդդար պանիրներ, պահածոյացված ոլոռ և եգիպտացորեն, չիպսեր և կարտոֆիլի ֆրի:
Բացի դրանից, Յանոն խորհուրդ է տվել չօգտագործել քաղցր ըմպելիքներ, սուրճ և էներգետիկ ըմպելիքներ:
Բժիշկը շեշտել է, որ հիպերտոնիայի դեպքում կարևոր է հետևել հավասարակշռված սննդակարգի՝ վնասակար սննդամթերքը փոխարինելով առողջությանը բարենպաստ անդրադարձող օգտակար այլընտրանքներով: Նա խորհուրդ է տվել նաև պահպանել օրվա առողջ ռեժիմը և պարբերաբար անցնել բժշկական զննումներ՝ վիճակը վերահսկելու համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day