• Latest news

Արհեստական ​​բանականությունը մշակում է հակաբիոտիկներ, որոնք ոչնչացնում են դեղորայքակայուն մանրէները

1 սեպտեմբերի, 2025  11:12

Արհեստական բանականությունը մշակել է երկու նոր հակաբիոտիկ, որոնք պոտենցիալ ունակ են ոչնչացնել գոնորեայի և մեթիցիլինակայուն ոսկեգույն ստաֆիլոկոկի (MRSA) դեղորայքակայուն շտամները։ Ամերիկացի գիտնականների խմբի ուսումնասիրությունը հրապարակվել է «Cell» ամսագրում։

Արհեստական բանականության համակարգը նոր դեղամիջոցներ է ստեղծել՝ առանձին ատոմներից, իսկ լաբորատոր հետազոտությունները, ինչպես նաև կենդանիների վրա անցկացված թեստերը, ցույց են տվել սուպերբակտերիաների դեմ դրանց արդյունավետությունը, հաղորդում է BBC-ն։

Դեռ հնարավոր չէ մարդկանց դրանց նշանակումներ անել, քանի որ առջևում դեռ տարիների կատարելագործման և կլինիկական փորձարկումների փուլ է։ Սակայն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) գիտական խումբը, որն անցկացրել է այս ուսումնասիրությունը, հավատում է, որ արհեստական բանականությունը կարող է սկիզբ դնել հակաբիոտիկների «երկրորդ ոսկե դարին»։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) թիմը առաջընթաց է գրանցել՝ օգտագործելով արհեստական բանականությունը (ԱԲ)՝ մշակելով հակաբիոտիկներ՝ գոնորեայի և մեթիցիլինակայուն ստաֆիլոկոկի կողմից առաջացած պոտենցիալ մահացու հիվանդությունների դեմ:

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները արհեստական բանականությանը առաջարկել են 36 միլիոն միացություն, ներառյալ նաև այնպիսիք, որոնք գոյություն չունեն։

Համակարգը ստեղծվել է հայտնի միացությունների քիմիական կառուցվածքների և տարբեր տեսակի բակտերիաների աճի դանդաղեցման վերաբերյալ տվյալների օրինակով։ Սա արհեստական բանականությանը տեղեկատվություն է տվել այն մասին, թե ինչպես են տարբեր մոլեկուլային կառուցվածքները, որոնք կազմված են ատոմներից, առաջին հերթին՝ ածխածնի, թթվածնի, ջրածնի և ազոտի ատոմներից, ազդում բակտերիաների վրա։

Առաջին դեպքում արհեստական բանականությունը (ԱԲ) հեռանկարային ելակետ է փնտրել՝ վերլուծելով միլիոնավոր քիմիական բաղադրիչների գրադարանը, որոնց չափը ութից տասնինը ատոմ է և այնուհետև զարգացրել այն։ Երկրորդ դեպքում՝ ի սկզբանե նրան տրվել է «ստեղծագործելու» լիակատար ազատություն։ Ուսումնասիրության ընթացքում բացառվել են բոլոր այն տարբերակները, որոնք չափազանց նման են եղել արդեն գոյություն ունեցող հակաբիոտիկներին։

Բացի այդ, անհրաժեշտ էր համոզվել, որ ստեղծվում է հենց դեղամիջոց, այլ ոչ թե, օրինակ, օճառ և բացառել բոլոր այն միացությունները, որոնք կարող են թունավոր լինել մարդու համար։

Առավել հեռանկարային նյութերը փորձարկվել են լաբորատորիայում՝ բակտերիաների և վարակված մկների վրա։ Արդյունքում, ստեղծվել է երկու նոր պոտենցիալ դեղամիջոց։

Մինչ մարդկանց վրա կլինիկական փորձարկումները, ինչպես ենթադրում են գիտնականները, կպահանջվի ևս մեկ կամ երկու տարի, որի ընթացքում դեղամիջոցները կկատարելագործվեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll