• Latest news

Պարզվել է, որ բրիտանուհու կրծքի վրայի մշտական ​​կապտուկը քաղցկեղի նշան էր. Daily Mirror

10 սեպտեմբերի, 2025  21:52

Պարզվել է, որ բրիտանուհու կրծքի վրայի մշտական ​​կապտուկը կրծքագեղձի բլթակային հազվագյուտ քաղցկեղի նշան էր։ Daily Mirror-ը հաղորդում է Էմմա Հոլի բժշկական պատմության մասին։

42-ամյա բրիտանուհին հիշում է, որ ախտորոշումից կարճ ժամանակ առաջ նա կրծքավանդակին վնասվածք էր ստացել դռան կողափայտին հարվածելու հետևանքով։ Դա տեղի է ունեցել, երբ Հոլը սայթաքել է լվացքատանը։ Կապտուկի ցավը շուտով անցել է, բայց կրծքավանդակի ուռուցքը մնացել է։ Այդ ախտանիշը կնոջը ստիպել է դիմել բժշկի։

 «Նրանք միանգամից լուրջ ընդունեցին ինձ, և արդեն հանդիպման ժամանակ ես հասկացա, թե ինչպիսի հիվանդություն կարող եմ ունենալ։ Ես ուլտրաձայնային հետազոտություն, մամոգրաֆիա, մի քանի կենսազննում և ևս մեկ ուլտրաձայնային հետազոտություն անցա»,- պատմել է Հոլը։

Երկու շաբաթ անց կնոջ մոտ կրծքագեղձի բլթակային քաղցկեղ է ախտորոշվել։ Այսդ տեսակը առանձնանում է նրանով, որ դրա բջիջները սկսում են ձևավորվել բլթակներում՝ կաթ արտադրող փոքր կառուցվածքներում։ Բլթակային տեսակը կազմում է կրծքագեղձի բոլոր քաղցկեղների մոտ 10-15%-ը։

Բրիտանուհին ինը ժամ տևած վիրահատության է ենթարկվել՝ կուրծքը հեռացնելու և այն վերականգնելու համար, սակայն պարզվել է, որ ուռուցքն արդեն տարածվել է ավշային հանգույցներում, և մարմնի հիվանդ անդամի եզրերին առկա են չարորակ բջիջներ։

Առաջին վիրահատությունից հետո երեք տարվա ընթացքում Հոլը ենթարկվել է քիմիաթերապիայի, ճառագայթային թերապիայի և թիրախային թերապիայի, ինչպես նաև մեկ այլ վիրահատության, որի ընթացքում հեռացվել են վերակառուցված կուրծքը և ավշային հանգույցները։ Այժմ նա հորմոնալ թերապիա է ստանում՝ ուռուցքի աճը կանխելու համար։

Բժիշկները նշում են, որ քաղցկեղի դեպքում ցանկացած վնասվածք կամ ուռուցք կարող է ավելի երկար ժամանակ պահանջվել ապաքինվելու համար, քան սովորաբար։ Ահա թե ինչու բժիշկները խորհուրդ են տալիս չանտեսել նման ախտանիշները և հնարավորինս շուտ դիմել հետազոտության։ Հատկապես վտանգավոր են կրծքագեղձերի, աճուկային և թևատակերի վնասվածքները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll