Պարզվել է, որ բրիտանուհու կրծքի վրայի մշտական կապտուկը կրծքագեղձի բլթակային հազվագյուտ քաղցկեղի նշան էր։ Daily Mirror-ը հաղորդում է Էմմա Հոլի բժշկական պատմության մասին։
42-ամյա բրիտանուհին հիշում է, որ ախտորոշումից կարճ ժամանակ առաջ նա կրծքավանդակին վնասվածք էր ստացել դռան կողափայտին հարվածելու հետևանքով։ Դա տեղի է ունեցել, երբ Հոլը սայթաքել է լվացքատանը։ Կապտուկի ցավը շուտով անցել է, բայց կրծքավանդակի ուռուցքը մնացել է։ Այդ ախտանիշը կնոջը ստիպել է դիմել բժշկի։
«Նրանք միանգամից լուրջ ընդունեցին ինձ, և արդեն հանդիպման ժամանակ ես հասկացա, թե ինչպիսի հիվանդություն կարող եմ ունենալ։ Ես ուլտրաձայնային հետազոտություն, մամոգրաֆիա, մի քանի կենսազննում և ևս մեկ ուլտրաձայնային հետազոտություն անցա»,- պատմել է Հոլը։
Երկու շաբաթ անց կնոջ մոտ կրծքագեղձի բլթակային քաղցկեղ է ախտորոշվել։ Այսդ տեսակը առանձնանում է նրանով, որ դրա բջիջները սկսում են ձևավորվել բլթակներում՝ կաթ արտադրող փոքր կառուցվածքներում։ Բլթակային տեսակը կազմում է կրծքագեղձի բոլոր քաղցկեղների մոտ 10-15%-ը։
Բրիտանուհին ինը ժամ տևած վիրահատության է ենթարկվել՝ կուրծքը հեռացնելու և այն վերականգնելու համար, սակայն պարզվել է, որ ուռուցքն արդեն տարածվել է ավշային հանգույցներում, և մարմնի հիվանդ անդամի եզրերին առկա են չարորակ բջիջներ։
Առաջին վիրահատությունից հետո երեք տարվա ընթացքում Հոլը ենթարկվել է քիմիաթերապիայի, ճառագայթային թերապիայի և թիրախային թերապիայի, ինչպես նաև մեկ այլ վիրահատության, որի ընթացքում հեռացվել են վերակառուցված կուրծքը և ավշային հանգույցները։ Այժմ նա հորմոնալ թերապիա է ստանում՝ ուռուցքի աճը կանխելու համար։
Բժիշկները նշում են, որ քաղցկեղի դեպքում ցանկացած վնասվածք կամ ուռուցք կարող է ավելի երկար ժամանակ պահանջվել ապաքինվելու համար, քան սովորաբար։ Ահա թե ինչու բժիշկները խորհուրդ են տալիս չանտեսել նման ախտանիշները և հնարավորինս շուտ դիմել հետազոտության։ Հատկապես վտանգավոր են կրծքագեղձերի, աճուկային և թևատակերի վնասվածքները։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day