• Latest news

Երևանում տեղի ունեցավ MedMeet 2025 առողջապահական ցուցահանդեսի հանդիսավոր բացումը

18 սեպտեմբերի, 2025  22:18

MedMeet 2025 միջազգային առողջապահական ցուցահանդեսի բացման արարողությունը Meridian Expo կենտրոնում սկսվեց օդային շտապօգնության ուղղաթիռի վայրէջքով, որով տեղափոխվեցին ցուցահանդեսի կազմակերպիչներն ու հյուրերը՝ դիվանագիտական ​​առաքելությունների աշխատակիցները, ԱՀԿ ներկայացուցիչներն ու միջոցառման միջազգային մասնակիցները։

MedMeet 2025-ը կանցկացվի սեպտեմբերի 19-21-ը։ Միջոցառումը միավորել է բժշկական ոլորտի, դեղագործական ընկերությունների, գիտական ​​և խորհրդատվական կազմակերպությունների և առողջապահության ոլորտի մասնագետների ներկայացուցիչների՝ Հայաստանից և արտերկրից։

MedMeet 2025-ը նախատեսված է որպես փորձի փոխանակման, բժշկության մեջ նորագույն տեխնոլոգիաների և պրակտիկայի քննարկման, ինչպես նաև ոլորտի մասնագետների միջև գործնական կապերի հաստատման հարթակ։ Ցուցահանդեսում ներկայացված են նորարարական բժշկական լուծումներ, ժամանակակից ախտորոշիչ և թերապևտիկ գործիքներ, ինչպես նաև կանխարգելման և կազդուրման ծրագրեր։

Ցուցահանդեսում  երեք օրվա ընթացքում հանգամանորեն կքննարկվեն ատամնաբուժական պրակտիկայի առանցքային հարցերը, ներառյալ իմպլանտացիան և ատամների բուժման և հեռացման միջառարկայական մոտեցումները, ինչպես նաև ժամանակակից մանրադիտակային ախտորոշիչ տեխնիկայի կիրառման եղանակները։ Զգալի ուշադրության է արժանացել վերարտադրողական բժշկությունը. մասնագետները կպատմեն գենետիկայի վերջին նվաճումների, պտղաբերության վրա բնածին և էնդոկրին խանգարումների ազդեցության, կրկնվող հղիության ընդհատման համապարփակ մոտեցումների մասին, ինչպես նաև հաղորդակից կդարձնեն հղիությունից առաջ առողջությունն օպտիմալացնելու և վիժումներից կամ քաղցկեղի բուժումից հետո պտղաբերությունը պահպանելու ռազմավարություններին։

Կարևոր թեմաներ կդառնան կենսակերպի, սննդի և շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունը կանանց և տղամարդկանց առողջության վրա, ինչպես նաև վերարտադրողական ծերացման և պտղաբերության (fertility- սեռական հասուն օրգանիզմի կենսունակ սերունդ տալու ունակության) պլանավորման առանձնահատկությունները։ Պրոֆեսիոնալները կքննարկեն հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի և այլ անոթային խանգարումների ախտորոշման և կառավարման ժամանակակից մոտեցումները, որոնք կարող են ազդող վերարտադրողական առողջության վրա։

MedMeet 2025 ծրագիրը ներառում է միջազգային խորհրդաժողովներ, բաց դասեր և սեմինարներ, ինչպես նաև գործնական պարապմունքներ այցելուների համար։ Յուրաքանչյուր ոք կարող է օգտվել անվճար բժշկական խորհրդատվություններից, անցնել հետազոտություններ հատուկ պայմաններում և հանձնարարականներ ստանալ առողջության պահպանելու համար։

Ցուցահանդեսի տեղեկատվական գործընկերն է NEWS.am Medicine-ը, որը լայնորեն լուսաբանում է միջոցառումները և բժշկական ոլորտի նորությունները։

MedMeet 2025-ը նոր հնարավորություններ է բացում մասնագետների և շարքային այցելուների համար՝ նպաստելով հանրային առողջության բարելավմանը և Հայաստանում ժամանակակից բժշկական չափանիշների առաջխաղացմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll