• Latest news

Աշնանն անյուղ միսն ու յոգուրտը կօգնեն ամրապնդել իմունիտետը․ Daily Mail

14 հոկտեմբերի, 2025  12:03

Աշնանը իմունիտետն ուժեղացնելու համար սննդակարգում պետք է ներառել կարմիր միս, յուղոտ ձուկ, բուսական սնունդ և խմորման գործընթաց անցած մթերքներ։ Այս մասին պատմել է իմունոլոգ Ջենա Մաքքիոչին (Սասեքսի համալսարան)։ Փորձագետի խոսքերը մեջբերում է Daily Mail պարբերականը։

Մաքքիոչիի խոսքով՝ առավոտյան սննդակարգի կարևոր տարր պետք է դառնան խմորված մթերքները՝ բնական յոգուրտը և կեֆիրը։ Դրանք նվազեցնում են բորբոքումը և օգնում օրգանիզմին ավելի արդյունավետ պայքարել վարակների դեմ՝ աղիքային բակտերիաների հավասարակշռությունը վերականգնելու շնորհիվ։

Մասնագետը նաև խորհուրդ է տալիս չմոռանալ վիտամին C-ի մասին: Վիտամին C-ի աղբյուրներից են կիվին, կարմիր պղպեղը, հատապտուղները, գրեյպֆրուտը և տերևավոր կանաչեղենը: Ինչպես նշել է իմունոլոգը, սննդակարգում այս վիտամինի բավարար քանակությունը մարդկանց օգնում է միջինում 8%-ով ավելի արագ ապաքինվել մրսածությունից:

Բժիշկը նաև ընդգծել է Վիտամին D-ի կարևորությունը, հատկապես աշնանային և ձմեռային շրջաններում, երբ արևի լույսի ազդեցության մակարդակը նվազում է։ Դեֆիցիտը լրացնելու համար սննդակարգում արժե ավելացնել յուղոտ ձուկը՝ ոչ միայն սաղմոն, այլև ավելի մատչելի տարբերակներ, ինչպիսիք են սկումբրիան և սարդինաները։ Նաև Վիտամին D է պարունակվում ձվի և կաթնամթերքի մեջ։

Աշնանային ճաշացանկի մեկ այլ կարևոր տարր է կարմիր միսը։ Մասնագետի խոսքով՝ չափավոր քանակությամբ անյուղ միսը անվտանգ է ուտելու համար։

«Կարմիր միսը հարուստ է սպիտակուցներով, երկաթով, ցինկով և B խմբի վիտամիններով, որոնք անհրաժեշտ են իմունային համակարգի բնականոն գործունեության համար», - եզրակացրել է իմունոլոգը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll