• Latest news

Կարճ ցերեկային քունը մեկ երրորդով նվազեցնում է սրտի հիվանդությունների վտանգը. Daily Mirror

3 փետրվարի, 2026  20:24

Կանոնավոր 20 րոպեանոց ցերեկային քունը կարող է մոտավորապես մեկ երրորդով նվազեցնել սրտանոթային հիվանդությունների վտանգը, դրանով իսկ երկարացնելով կյանքի տևողությունը: Ըստ Daily Mirror-ի՝ դրա մասին TikTok-ում տեղադրված տեսանյութում հայտնել է National Geographic-ի հետազոտող, երկրարակյաց մարդկանց կենսակերպը ուսումնասիրող Դեն Բյուտները:

Բյուտները վկայակոչել է բժշկական հետազոտությունների տվյալներ, ըստ որոնց շաբաթական մի քանի անգամ մոտավորապես 20 րոպե տևողությամբ կարճ ցերեկային քունը կապված է սրտի և արյան անոթների վրա սթրեսի զգալի նվազման հետ: Բժիշկներն այդ ազդեցությունը կապում են սթրեսի մակարդակի նվազման և կենտրոնական նյարդային համակարգի վերականգնման հետ:

Ըստ գիտնականի՝ ճաշից հետո քնելու սովորությունը լայնորեն տարածված է Հունաստանում՝ այն երկրներից մեկում, որտեղ մինչև 100 տարեկան ապրած մարդկանց տոկոսը բարձր է: Հետազոտողը նշել է, որ հաճախ հենց նման պարզ և հաճելի սովորություններն են ընկած երկարակեցության հիմքում:

«Կյանքը երկարացնելու լավագույն միջոցներն այն են, որոնք միաժամանակ բարելավում են դրա որակը և հաճույք են պատճառում: Կեսօրյա քունը դրանցից մեկն է»,- ընդգծել է գիտնականը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll