Քաղցր ըմպելիքների կանոնավոր օգտագործումը կարող է առնչվել դեռահասների շրջանում անհանգստության ավելի բարձր մակարդակին։ Նման եզրակացության են հանգել Բորնմութի համալսարանի գիտնականները: Համակարգված տեսության արդյունքները հրապարակվել են Human Nutrition and Dietetics (JHND) բժշկագիտական հանդեսում։
Հետազոտողները վերլուծել են ավելի վաղ հրապարակված հետազոտությունների տվյալները, որոնք գնահատել են երիտասարդների սննդային սովորությունները և հոգե-հուզական վիճակը։ Նրանք կենտրոնացել են գազավորված, էներգետիկ և քաղցր ըմպելիքների, հյութերի, օշարակների, քաղցր թեյի և սուրճի, ինչպես նաև բուրումնավետ դարձրած կաթի վրա՝ շաքարի բարձր պարունակությամբ և սննդային արժեքի ցածր մակարդակ ունեցող սննդամթերքների վրա։
Վերանայված բոլոր հետազոտությունները նման ըմպելիքների հաճախակի օգտագործման և անհանգստության ախտանիշների աճի միջև հաստատուն կապ են ցույց տվել։ Կանոնավոր կերպով քաղցր ըմպելիքներ օգտագործող դեռահասներն ավելի հակված էին լարվածության, անհանգստության և հուզական տառապանքի այլ նշանների զգացողությունների։
Հեղինակները, սակայն, ընդգծում են, որ կապը չի ապացուցում ուղղակի պատճառահետևանքային կապը։ Հնարավոր է, որ անհանգստություն ունեցող երիտասարդները հակված են քաղցրավենիք ընտրել որպես ինքնակարգավորման միջոց։ Ավելին, երկու ցուցանիշներն էլ կարող են ազդվել արտաքին գործոններից, մասնավորապես՝ ընտանեկան միջավայրից, սթրեսի մակարդակից կամ քնի խանգարումներից։
Ընդսմին, մասնագետները կարծում են, որ արդյունքները կարևոր են կանխարգելման համար։ Հաշվի առնելով դեռահասների շրջանում տագնապային խանգարումների աճող տարածվածությունը, հնարավոր փոփոխելի կենսակերպի գործոնների բացահայտումը կարող է օգնել մշակել առաջարկություններ հոգեկան առողջության պահպանման համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day