«Շենգավիթ» բժշկական կենտրոնում իրականացվել է պտուկների և արեոլայի վերականգնման եզակի վիրահատություն: Վիրահատությունն արվել է հատուկ իմպլանտների կիրառմամբ, որոնք առավելագույնս մոտ են իրական պտուկներին: Սա կրկնակի մաստէկտոմիա տարած կնոջ կրծքի բարդ վերականգնման արդեն եզրափակիչ փուլն էր:
Ամեն ինչ սկսվել էր 5 տարի առաջ, երբ նրա մոտ քաղցկեղ էր ախտորոշվել, և ամբողջությամբ հեռացվել էին երկու կրծքագեղձերը։ Վիրահատությունը կատարվել էր արտերկրում, սակայն հետվիրահատական հիստոլոգիական հետազոտությունը չէր հաստատել ախտորոշումը. մինչդեռ երիտասարդ կինը մնացել էր առանց կրծքի։
Կինը, ով այժմ 38 տարեկան է, որոշել է վերականգնել կորցրած կուրծքը և 2 տարի առաջ դիմել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն:
Մանարամասները տեսանյութում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day