• Latest news

Չիլին նվազեցրել է մանկական ճարպակալման ռիսկը՝ համալիր սննդային քաղաքականության շնորհիվ. The Lancet

12 հունիսի, 2026  15:32

Չիլիում շաքարի, աղի, հագեցած ճարպերի և կալորիաների բարձր պարունակությամբ սննդամթերքի կարգավորման միջոցառումների ներդրված շարքը կապված է դպրոցական տարիքի երեխաների մոտ ճարպակալման ռիսկի նվազման հետ: Այս մասին է վկայում The Lancet-ում հրապարակված հետազոտությունը։

Չիլին աշխարհում մանկական ճարպակալման ամենաբարձր ցուցանիշներ ունեցող երկրներից մեկն է: Այս իրավիճակը լուծելու համար 2016 թվականին երկիրը սկսեց սննդային միջավայրի խոշոր բարեփոխում՝ մտցնելով «Սննդի պիտակավորման և գովազդի մասին» օրենքը (Food Labelling and Advertising Law, FLAL):

Օրենքը ներառում է երեք հիմնական մեխանիզմ՝ սև նախազգուշացնող նշաններով (ութանկյունաձև) արտադրանքի պարտադիր պիտակավորում, դպրոցներում «անառողջ» սննդամթերքի վաճառքի արգելք և նման սննդամթերքի մարքեթինգի սահմանափակումներ՝ ուղղված երեխաներին:

Այդ կերպ պետությունը միաժամանակ ազդում է սպառողների, դպրոցների և գովազդային միջավայրի վրա, ինչը համալիր ազգային սննդային քաղաքականության հազվագյուտ օրինակ է:

Գիտնականները վերլուծել են 4-6 տարեկան ավելի քան 300 հազաչ դպրոցականների տվյալներ՝ համեմատելով ցուցանիշները օրենքի կիրառումից առաջ և հետո: FLAL-ի առաջին փուլից հետո ավելորդ քաշի կամ ճարպակալման ռիսկը աղջիկների մոտ նվազել է 2.9 տոկոսով, իսկ տղաների մոտ՝ 2.4 տոկոսով։

Քաղաքականության կիրառումից նույնիսկ վեց ամիս անց նկատվել է վիճակագրորեն նշանակալի ազդեցություն՝ աղջիկների մոտ՝ 1.9 և տղաների մոտ 2.2 տոկոս նվազում: Օրենքի 2-րդ և 3-րդ փուլերը, որոնք խստացրել են արտադրանքի հանդեպ պահանջները, ներդրվել են ավելի ուշ՝ 2018 և 2019 թվականներին, ուստի չեն ներառվել վերլուծության մեջ: Այնուամենայնիվ, հեղինակների կարծիքով, դրանք կարող են ուժեղացնել ազդեցությունը։

Պրոֆեսոր Գիլյերմո Պարախեն նշել է, որ արդյունքները համոզիչ ապացույցներ են տրամադրում այլ երկրների համար. նախազգուշացնող պիտակների, դպրոցական սահմանափակումների և գովազդի վերահսկողության համադրությունը կարող է արդյունավետորեն նվազեցնել մանկական ճարպակալման տարածվածությունը: Հետազոտողները նաև ընդգծել են, որ մանկության տարիներին քաշի նույնիսկ չափավոր կորուստը երկարատև ազդեցություն ունի՝ նվազեցնելով դիաբետի, հիպերտոնիայի և սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը չափահաս տարիքում։

Ուղեկցող մեկնաբանության մեջ The George Institute for Global Health-ի մասնագետներն ընդգծել են, որ հետազոտությունը հաստատում է համալիր ռազմավարությունների անհրաժեշտությունը. մեկուսացված միջոցառումները (օրինակ՝ շաքարի հարկը) այնքան էլ արդյունավետ չեն՝ ամբողջ սննդի միջավայրին ուղղված համակարգային գործիքների ամբողջության համեմատ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll