Ուղիղ աղիքի քաղցկեղը բավականին տարածված խնդիր է Հայստանում։ Ըստ վիճակագրության՝ տարեկան հայտնաբերվում է այս հիվանդության շուրջ 400-ից 500 նոր դեպք։ Տեղային տարածված փուլերում, երբ ուռուցքն ունի մեծ չափեր կամ ախտահարել է ավշային հանգույցները, ցուցված է բուժումը սկսել նախավիրահատական քիմիաճառագայթային թերապիայով։ Սա թույլ է տալիս ոչ միայն փոքրացնել ուռուցքը, այլև ոչնչացնել անտեսանելի քաղցկեղային բջիջները։
«Մենք գիտենք, որ աղիքի հարակից հյուսվածքներում կարող են լինել անտեսանելի ուռուցքային բջիջներ, բայց մենք ճառագայթի միջոցով այս բոլոր բջիջները ոչնչացնում ենք և հետագայում, երբ վիրաբույժը գնում է արդեն վիրահատության, ինքը կարողանում է այդ ամբողջըավելի ռադիկալ, ավելի ամբողջական հեռացնել», - ասում է «Էրեբունի» Ռադիոթերապիայի կենտրոնի ճառագայթային ուռուցքաբան Միքայել Առուստամյանը։
Ճառագայթային թերապիան վճռորոշ դեր ունի հատկապես այն դեպքերում, երբ գոյացությունը տեղակայված է աղիքի ստորին հատվածում։ Այն օգնում է վիրաբույժին պահպանել օրգանը և պացիենտին ազատել կոլոստոմա կրելու անհրաժեշտությունից։
Մանրամասները տեսանյութում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day