• Latest news

Ավանեսյանը հրավիրում է գործատուներին՝ քննարկելու մինչև 200 000 դրամ ստացողների ապահովագրության հարցերը

18 օգոստոսի, 2026  17:42

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրավիրում է մասնավոր և պետական հատվածի գործատուներին՝ քննարկելու մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող աշխատակիցներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկելու հետ կապված հարցերը։

«Մասնավոր և պետական հատվածի հարգելի՛ գործատուներ, կազմակերպությունների ֆինանսական գծով պատասխանատուներ և հաշվապահներ,

Հրավիրում եմ ձեզ` քննարկելու մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող աշխատակիցներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկելու հետ կապված հարցերը։

Հանդիպման ընթացքում կներկայացնեմ գործընթացն ու ընթացակարգը, ինչպես նաև պատրաստ եմ լսելու և քննարկելու ձեր դիտարկումներն ու առաջարկները։

Սպասում եմ ձեզ օգոստոսի 20-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի դահլիճում (հասցե՝ Ֆանարջյան փողոց 76, Երևան 0052)», - գրել է նախարարը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll