• Latest news

13 տարիների ընթացքում մալարիայի զոհերի թվի՝ 47 տոկոսի չափով կրճատում է գրանցվել

9 դեկտեմբերի, 2014  10:42

2000-2013թթ.-ի ընթացքում մալարիայից մահացության դեպքերի թվի՝ ողջ աշխարհում՝ 47 եւ աֆրիկյան տարածաշրջանում՝ 54 տոկոսի չափով կրճատում է գրանցվել: Այս մասին, Reuters գործակալության վկայակոչմամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցում է նշվում:

ՀԱԿ-ի գնահատմամբ, աշխարհի 97 երկրների 3,2 մլրդ քաղաքացիներ մալարիայով վարակման ռիսկի գոտում են բնակվում: Ընդ որում, հիվանդությամբ վարակման դեպքերի 90 տոկոսը՝ Աֆրիկայի երկրներին, իսկ մահացության ամենաբարձր ցուցանիշն էլ՝ երեխաներին է բաժին հասնում: Ներկայումս վարակի նկատմամբ առավել խոցելի են այն երկրի բնակիչները, որտեղ Էբոլա հեմոռագիկ տենդի մահացու վտանգավոր վիրուսն է մոլեգնում:

Այդուհանդերձ, իրավիճակի աստիճանական բարելավում է նկատվում: 2013թ.-ին, նախորդ տարվա համեմատ, վարակվածների թվի՝ 207 մլն-ից մինչ 198 մլն-ի նվազեցում է արձանագրվել: Ընդ որում, մահացության ցուցանիշը եւս կրճատվել է: Նախորդ տարի հիվանդությունից 584 հազար մարդ է մահացել, ինչը 43 հազարով ցածր է 2012թ.-ին գրանցված համարժեք ցուցանիշից:

Ընդհանուր առմամբ, ավելացել է այն երկրների թիվը, որտեղ առաջիկայում մալարիան կարող է ամբողջովին արմատախիլ արվել: Աշխարհի 55 երկրներ այլեւս, Համաշխարհային առողջապահական ասամբլեայի՝ 2015թ.-ի համար նախատեսված նպատակներին համապատասխան, մալարիայով հիվանդացության՝ 75 տոկոսի չափով կրճատման ճանապարհին են գտնվում, իսկ ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հիվանդության ոչնչացումը մինչ 2030թ.-ը կարող է իրականություն դառնալ:

ՀԱԿ-ի սահմանմամբ, մալարիան «կյանքին սպառնալիք ներկայացնող» բուժելի հիվանդություն է, ինչը բացառապես վարակված մոծակների խայթոցի արդյունքում փոխանցված մակաբույծների հրահրմամբ է ի հայտ գալիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել