Ի՞նչ ուտել տոնական օրերի շատակերությունից հետո օրգանիզմը մաքրելու եւ վերականգնելու համար։ Հայաստանի Առողջապահության նախարարության ֆիզիկական առողջության եւ կուրորտաբանության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ- դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը խորհուրդ է տալիս ուղղակի վերադառնալ առօրեական սննդակարգին։ Իսկ օրգանիզմը ժամանակի ընթացքում ինքն իրեն կվերականգնի։ Չէ որ ոչ ոք չի կարող անընդհատ շատակերությամբ զբաղվել։
NEWS.am Medicine-ի հետ զրույցում դիետոլոգը որպես հնարավոր տարբերակ առաջարկեց մի քանի օրվա կարճատեւ պահք։ «Պետք չէ տոներից հետո ուտել այն, ինչ ուտում էիք տոների ժամանակ», - նշեց նա, հավելելով, որ եթե տոները վերջացել են, եւ շատակերության ժամանակը նույնպես, ապա պետք է վերադառնալ հին ռեժիմին, եւ ամեն ինչ կկարգավորվի։ Կենդանական ծագման եւ յուղալի մթերքները պետք է բացառել գոնե մի քանի օր։ Պահքի ժամանակ կարելի է ուտել լոբեղեն, հացահատիկներ, տաք ապուրներ։ Վատ տարբերակ չէ վարսակի շիլան։
Վարդանուշ Պետրոսյանը ընդգծեց, որ ամեն դեպքում պետք չէ չարաշահել սնունդը եւ ալկոհոլը, քանի որ դա կարող է բերել թունավորման, մարսողական համակարգի խափանման, եւ որ ավելի վատ է՝ քաշի ավելացման։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day