• Latest news

Կանանց անպտղության պատճառները

13 հունվարի, 2014  20:23

Ապտղության հետ առնչվում են Միացիալ Նահագների միլիոնավոր կանայք, եւ շատերին է հայտնի, թե ինչքան է նյարդայնացնում, երբ ուզում ես հղիանալ եւ հղիության թեստի բացասկան պատասխան ես ստանում:  Բայց մինչեւ արտամարմնային բեղմնավորման դիմելը  (ԱՄԲ) , շատ կարեւոր է բացառել անպտղության շատ տարածված եւ հաճախ բուժելի որոշ պատճառներ:

Fox News-ը ներկայացնում է անպտղության հինգ պատճառ, եւ դրանք բուժելու մեթոդները.

1.  Ձվազատման բացակայություն

Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը, որը կարող է առաջացնել անկանոն դաշտանային ցիկլ եւ արական սեռական հորմոնների մակարդակի բարձրացում, ազդում է կանանց մոտավորապես 5-10% ի վրա եւ կանանց ձվազատման բացակայութոյան առավել տարածված  պատճառներից է:

Ի՞նչ ձեռնարկել.  Լավագույն մեթոդներից մեկը առողջ քաշ ունենալն է, ըստ Իլինոյսի բեղմնավորման կենտրոնի վերարտարդրողական էնդոկրինոլոգ, բժիշկ Ջենիֆեր Հիրշֆելդ-Սայտրոնի:

Կարեւոր է նաեւ ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի թեստ անցնել եւ բացառել մյուս հիվանդությունները: Եթե դուք գիտեք, որ չունեք ձվազատում, ապա որքան հնարավոր է շուտ խոսեք ձեր բժշկի հետ բուժման մասին:

2. Խնդիրը տղամարդն է

Տղամարդկային գործոնը կազմում է անպտղության դեպքերի մեկ երրորդը:  Եթե ձեր զուգընկերը ծխում է, հավելյալ քաշ ունի կամ ճարպակալած է, ապա դա կարող է ազդել ձեր հղիանալու հնարավորությունների վրա: Ենթաստամոքսային գեղձի վարակը կամ բորբոքումը  նույնպես կարող են պատճառ դառնալ, ըստ Հարավային Կալիֆորնիայի վերարտադրողականության կենտրոնի համահիմնադիր, բժիշկ Մարկ Սուրրեյի:

Ին՞չ անել. Քաշի կորուստը եւ ծխելը թողնելը  հիմնական դեր են խաղում, բայց  կարեւոր է, որ ձեր ընկերը ստուգման համար գնա բժշկի եւ սերմի անալիզ հանձնի: Դեղամիջոցները, ներարգանդային բեղմնավորումը կամ ԱՄԲ-ն  հնարավոր տարբերակներ են՝ կախված խնդրից:

3. Առողջ ձվաբջիջների անբավություն

Կինը ծնվում է ձվաբջիջների ֆիքսված քանակով, բայց դրանց քանակությունն ու որակը տարիքի հետ նվազում է: Իրականում առողջ 30 –ամյա կինը յուրաքանչյուր ամիս հղինանալու ընդամենը  20% հավանականություն ունի, Ամերիկյան վերարարտադրողական բշկության ընկերության տվյալների համաձայն:

Ին՞չ անել։ Ձվաբջիջներն առողջ պահելը՝ գլխավոր հարցն է, այնպես որ փորձեք քաշ կորցնել , եւ եթե դուք ծխում եք,  թողեք նույն վայրկյանին: Խոսեք ձեր բժշկի հետ ԱՄԲ, ՆԱԲ եւ դոնորական ձվաբջջի օգտագործման մասին:

4. Էնդոմետրիոզ

Էնդոմետրիոզը հիվանդություն է, որի ժամանակ արգանդի բջիջները տարածվում են էնդոմետրիումի սահմաններից դուրս, որովայնի խոռոչ, ինչը կարող է առաջացնել ցավոտ դաշտան, արնահոսություն եւ անպտղություն կանանց 30-50%-ի մոտ:

Ին՞չ անել.  Էնդոմետրիոզի պարագայում հղիանալը լուրջ խնդիր է, այդ պատճառով պետք է անհապաղ բուժում սկսել, ասում է  Հիրշֆիլդ-Սայտրոնը: Եթե ձեր ֆալոպյան փողերը (արգանդափողերը) բաց են, ապա լավագույն  որոշումը ձվազատման համար Clomid-ն է :

5. Փակ ֆալոպյան փողեր

Եթե արգանդափողերը խցանված են կամ վնասված (արգանդափողային գործոն,որին բաժին է ընկնում անպտղության 35%-ը), ապա դա կարող է պայմանավորված լինել նախորդող վիրահատությունով , էնդոմետրիոզով եւ վեներական հիվանդությամբ։

Ին՞չ անել.  «Մենք պետք է համոզվենք, որ արգանդափողերըը բաց են, հակառակ դեպքում  սպերմատոզոիդի եւ ձվաբջջի հանդիպման համար ոչ մի տարբերակ չկա»,- ասում է Հիրշֆիլդ- Սայտրոնը: Եթե արգանդափողերը փակ են, ԱՄԲ-ն լավագույն տարբերակն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել