Կոլումբոսի Ազգային Մանկական հիվանդանոցի հետազոտողները ուսումնասիրել են աթոռակի վրա նստող մինչեւ երեք տարեկան երեխաների: Նրանք բացահայտել են, որ դժբախտ պատահորների մեկ երրորդը տեղի է ունենում, երբ երեխան բարձրանում է աթոռի վրա:
« Ձեզ հավանաբար թվում է, որ բարձր աթոռը անվտանգ է երեպայի համար: Բայց իմ փորձից ելնելով եւ նոր հետազոտությունների հիման վրա կարող եմ ասել, որ շատ վնասվածքներ երեխաները ստանում են հենց այսպիսի աթոռակի վրա նստած», ասում է Ռայզմանը, բժշկական գիտությունների թեկնածու, Քլիվլենդի կլինիկայի մանկաբույժը։
Ձեր երեխային ապահովագրելու լավագույն մեթոդը ՝ աթոռի հետ վաճառվող սահմանափակող ամրակապերի օգտագործումն է: Ամրակապերը թույլ կտան կապել երեխային այնպես ամուր, որ նա չի կարողանա շարժվել եւ հանգիստ կնստի:
Օգտագործեք աթոռակը կերակրման ժամանակ, եւ մի նստացրեք նրան այնտեղ խաղի ժամանակ: Առանց հսկողության մի թողեք երեխային աթոռի վրա: Մի թողեք նրան բարձրանալ եւ կանգնել աթոռի վրա:
Համոզվեք, որ երեխան հեռու է նստած սեղանից, որպեսզի նա չկարողա հետ հրել իրեն ոտքերով:
Շտապ օգնության կանչերի մեծ մասը տեղի է ունենում սովորական աթոռից ընկնելու պատճառով: Ինչպես բարձր աթոռների դեպքում, մի թողեք ձեր երեխաներին կանգնել կամ խաղալ աթոռների վրա, կամ օգտագործել դրանք աստիճանի փոխարեն՝ վերին դարակների վրա գտնվող իրերին հասնելու համար :
Բարձրանալ կահույքի վրա վտանգավոր է երեխաների համար: Կահույքը կարող է շուռ գալ երեխայի վրա, կամ երեխան կարող է ընկնել չոր մակերեւույթի վրա կամ նրա վրա կարող են ծանր իրեր ընկնել (օրինակ՝ հեռուստացույց):
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր