Երեխաները ցրտահարության զարգացման ավելի բարձր ռիսկի խմբում են, քանի որ նրանք մաշկի միջոցով ավելի շատ ջարեմություն են կորցնում, ասում է Մեննի Ալվարեսը՝ Fox News հեռուստաալիքի Health News-ի գլխավոր խմբագիրը՝ պատասխանելով մի ընթերցողի հարցին, ով հետաքրքրվել է, թե ինչքանով է մեծ ցրտահարության զարգացման ռիսկը, երբ երեխաները ձմեռային սառը առավոտյան 10-15 րոպե սպասում են դպրոցական ավտոբուսին:
Ցրտահարությունը լուրջ հիվանդություն է, որն առաջանում է, երբ մաշկն եւ ենթամաշկային հյուսվածքը բառացիորեն սառում են: Ցրտահարության ամենատարածված պատճառներն են ցածր ջերմաստիճանի եւ քամու ազդեցությունը զրոյից ցածր ջերմաստիճանի դեպքում: Համաձայն ԱՄՆ-ի Ազգային օդերեւութաբանական ծառայության, եթե պատուհանից այն կողմ - 15 աստիճան է , իսկ քամու արագությունը՝ 20 մղոն/ժամում, ապա ձեր երեխայի մոտ 10 րոպեի ընթացքում կարող է ցրտահարություն զարգանալ: Ցրտահարությունը սովորաբար ախտահարում է մարմնի բաց մասերը՝ քիթը, ականջի բլթակները, մատները եւ ոտքերի, եւ ձեռքերի:
Ահա ցրտահարության հիմնական նշաններն ու ախտանշանները, որոնք պետք է իմանան ծնողները.
- Մաշկի գույնի փոփոխություն՝ կարմիր, սպիտակ,գունատ մոխրադեղնավուն
- Ծակող եւ մի քիչ ցավոտ զգացողություն
- Մաշկի կոպիտ կամ մոմանման տեսք
- Անզգայացում
- Սառնության կամ այրոցի զգացողություն
- Ջրաբշտեր՝ ծանր դեպքերում
Եթե դուք կասկածում եք, որ ձեր երեխայի մոտ ցրտահարություն է, նրան անմիջապես փակ տարածություն տարեք եւ ցողեք ձեռքերը գոլ, բայց ոչ տաք ջրով: Եթե ախտանշանները վատանում են, անմիջապես բժշկի դիմեք:
Ահա մի քանի խորհուրդ՝ ձեր ընտանիքը ցրտից պաշտպանելու համար
- Տեղեկացեք եղանակի տեսության եւ քամու ցուցանիշների մասին
- Կրեք բազմաշերտ, քամուց պաշպանող եւ անջրաթափանց վերին հագուստ
- Կրեք գլխարկ, որը ծածկում է նաեւ ականջները, եւ կրեք ոչ թե ձեռնոցներ այլ թաթմաններ
- Մի մոռացեք կրճատել դրսում գտնվելու ժամանակը, ինչպես նաեւ մի մոռացեք փոխել ձեր կամ ձեր բալիկի խոնավ հագուստն ու կոշիկները փակ տարածություն վերադառնալուց անմիջապես հետո:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր