• Latest news

Ինչպե՞ս առանց դեղերի նվազեցնել խոլեստերինի մակարդակը

28 հունվարի, 2014  14:03

Բժիշկ Մեննի Ալվարեսը՝ Fox News  հեռուստաալիքի Health News-ի ավագ խմբագիրը «վատ խոլեստերինի»՝ LDL –ի մակարդակն իջեցնելու համար խորհուրդ է տալիս բնական մեթոդներ:

Խուսափեք այնպիսի սննդամթերքներից, ինչպիսիք են ձվի դեղնուցը, յուղոտ միսը եւ յուղոտ կաթնամթերքը: Խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար ձեր սննդակարգի մեջ ներառեք սաղմոն, ընկույզ եւ վարսակի շիլա, ասում է բժիշկը:

Խնդրի լուծման այլ տարբերակ են  ֆիզիկական վարժությունները:  Դրա համար պետք  չէ բացառիկ մարզիկ լինել եւ մարաթոններ վազել: Էական չէ, թե ինչ եք անում, ուղղակի մարզվեք՝ կօգնի այն ամենը, ինչը կստիպի ձեր սրտին արագ աշխատել:

Հավելյալ քաշը կարող է նպաստել  խոլեստերինի բարձր մակարդակի առաջացմանը: Այնպես որ, եթե դուք նիհարեք մի քանի կիլոգրամով, ամենայն հավանականությամբ ձեր խոլեստերինի մակարդակը նույնպես կընկնի:

Դեռեւս գոհ չե՞ք ձեր խոլեստերինի մակարդակից:  Կարող եք նաեւ սննդային հավելումներ փորձել: Բայց նախքան սկսելը, խորհրդակցեք ձեր բժշկի հետ: Նիկոտինաթթուն եւ լուծելի մանրաթելերը  նույնպես կարող են օգնել, իսկ վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ  նաեւ արտիճուկի տերեւները կարող են օգնել նվազեցնել խոլեստերինի մակարդակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll