Բժիշկ Մեննի Ալվարեսը՝ Fox News հեռուստաալիքի Health News-ի ավագ խմբագիրը «վատ խոլեստերինի»՝ LDL –ի մակարդակն իջեցնելու համար խորհուրդ է տալիս բնական մեթոդներ:
Խուսափեք այնպիսի սննդամթերքներից, ինչպիսիք են ձվի դեղնուցը, յուղոտ միսը եւ յուղոտ կաթնամթերքը: Խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար ձեր սննդակարգի մեջ ներառեք սաղմոն, ընկույզ եւ վարսակի շիլա, ասում է բժիշկը:
Խնդրի լուծման այլ տարբերակ են ֆիզիկական վարժությունները: Դրա համար պետք չէ բացառիկ մարզիկ լինել եւ մարաթոններ վազել: Էական չէ, թե ինչ եք անում, ուղղակի մարզվեք՝ կօգնի այն ամենը, ինչը կստիպի ձեր սրտին արագ աշխատել:
Հավելյալ քաշը կարող է նպաստել խոլեստերինի բարձր մակարդակի առաջացմանը: Այնպես որ, եթե դուք նիհարեք մի քանի կիլոգրամով, ամենայն հավանականությամբ ձեր խոլեստերինի մակարդակը նույնպես կընկնի:
Դեռեւս գոհ չե՞ք ձեր խոլեստերինի մակարդակից: Կարող եք նաեւ սննդային հավելումներ փորձել: Բայց նախքան սկսելը, խորհրդակցեք ձեր բժշկի հետ: Նիկոտինաթթուն եւ լուծելի մանրաթելերը նույնպես կարող են օգնել, իսկ վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ նաեւ արտիճուկի տերեւները կարող են օգնել նվազեցնել խոլեստերինի մակարդակը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day