• Latest news

Մի քանի փաստ հակաբիոտիկների մասին

30 հունվարի, 2014  14:51

Վարակների դեմ պայքարող հակաբիոտիկները վերջին 100 տարվա ընթացքում մեծագույն բժշկական ձեռքեբերումներից մեկն են: Բայց առողջապահության ոլորտի շատ փորձագետներ նախազգուշացնում են, որ մենք մուտք ենք գործել հետհակաբիոտիկային դարաշրջան, որտեղ դեղակայուն «սուպերմանէները» սպառնում են մեր առողջությանը եւ տնտեսությանը:

Մեր սննդամթերքները եւ այն, թե մենք ինչպես ենք օգտագործում հակաբիոտիկներն ու հակաբակտերիալ մթերքները, կարող են խնդրի մի մասը լինել, նշում է Քլիվլենդի կլինիկան։

Բնության մեջ տեղի են ունենում գենետիկ մուտացիաներ: Մանրէային գեները արագ մուտացիայի են ենթարկվում միլիոնավոր տարբեր համակցություններով: Երբեմն նրանք այնպիսի համակցություն են կազմում, որկարողանում են հարմարվել շրջակա միջավայրի այնպիսի փոփոխություններին, ինչպիսին է հակաբիոտիկի առկայությունը: Երբ դա տեղի է ունենում, ողջ են մնում միայն մուտացիա ունեցող բջիջները: Հակաբիոտիկների հանդեպ կայուն բջիջները շատ արագ են բազմանում, դառնում ավելի ուժեղ, իսկ հաճախ նաեւ մահացու:

«Նախքան հակաբիոտիկ ընդունելը հարցրեք ձեր բժշկին, արդյոք դուք դրա կարիքն ունեք», - խորհուրդ է տալիս Փոլ ԴիԿորլետոն՝ Լերների գիտահետազոտական ինստիտուտի բժշկական գիտությունների թեկնածու:

Ցավոք, շատ հիվանդներ հակաբիոտիկներ են ընդունում վիրուսային վարակների բուժման համար: Հակաբիոտիկները չեն ազդում այս հիվանդությունների վրա, բայց ըստ 2012 թվականի հետազոտության, ամերիկացիների 36%-ը կարծում են, որ հակաբիոտիկները կարող են բուժել մրսածությունը: Այս մոլորությունը վտանգավոր է: Հակաբոտիկների չարաշահումը կարող է դեղորայքային կայունության հանգեցնել ոչ միայն հակաբիոտիկն  ընդունողի այլ նաեւ հասարակության շրջանում:

Այնուամենայնիվ, որոշ հետազոտողներ մշակում են հակաբիոտիկների հաջորդ սերունդները՝ ուսումնասիրելով եւ կիրառելով մեր բնական պաշտպանական մեխանիզմները:

Օրինակ Լերների գիտահետազոտական ինստիտուտի գիտությունների թեկնածու Քերոլ դե լա Մոտտը բացահայատել է, որ հիալուրոնաթթուն (ՀԹ), որը մարդկային կաթի մեջ պարունակվող բնական նյութ է, պաշտպանում է աղիների բակտերիալ վարակներից: Նա նաեւ բացահայտել է, որ ՀԹ պաշտպանում է եւ սալմոնելայից՝ երբեմն մահացու մանրէից, որը կապված է  սննդային թունավորումների հետ:

Քանի որ ՀԹ բնական նյութ է, մանրէները հավանաբար տոլերանտություն կամ կայունություն չեն զարգացնում  դրա հանդեպ:

Վերջերս այլ հակամանրէային պեպտիդներ էլ են հայտնվել ուշադրության կենտրոնում պոտենցիալ կլինիկական կիրառության համար: Ներկա  պահին ուսումնասիրվում են ավելի քան 2000  պեպտիդ: Պիտսբուրգի համալսարանի հետազոտողների խումբը  լաբորատորիայում մշակել է հակամանրէային պեպտիդներ եւ ցույց  է տվել, որ  նրանք կարող են սպանել բազմակի դեղորայքային կայունություն ունեցող պաթոգեն միկրոօրգանիզմներին: Այս նորաստեղծ պեպտիդները կարող են կենսունակ այլընտրանք առաջարկել  դասական հակաբիոտիկներին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll