• Latest news

Դդումը շատ օգտակար է առողջության համար

8 օգոստոսի, 2015  18:57

Մեր օրերում դդումի արժանիքները թերագնահատված են մնում, սակայն այդ բանջարեղենը բավական օգտակար է մարդու առողջության  համար։ Այս մասին հայտնում են Գերմանիայի սննդի ինստիտուտի աշխատակիցները։ Նրանց խոսքով՝ դդմի մեջ շատ կարեւոր սննդային նյութեր են պարունակվում, այն հեշտ է մարսվում, վերականգնիչ եւ պաշտպանիչ էֆեկտ ունի, ինչը հատկապես կարեւոր է մարսողական համակարգի, սրտի եւ երիկամների հիվանդություններ ունեցող մարդկանց համար։

Կալիումի բարձր քանակի շնորհիվ դդումը օգնում է օրգանիզմից դուրս հանել ավելորդ հեղուկը, իսկ դրա հետ մեկտեղ՝ թունավոր եւ օրգանիզմին ոչ պետքական շատ նյութեր։ Բացի այդ, դդումն հարուստ է А, С, Е, В վիտամիններով, կալցիումով, մագնիումով եւ ֆոլաթթվով։ Դդմի հակաօքսիդանտները եւ կարատինոիդները հակականցերոգեն արդյունք են ապահովում, իսկ ֆիտոստերին հորմոնը խթանում է միզապարկի եւ շագանակագեղձի նորմալ աշխատանքը։

Դդմի սերմի յուղը նույնպես օգտակար է, պնդում են մասնագետները։ Այն մոտ 80 տոկոսով հագեցած ճարպաթթու է պարունակում, ինչպես նաեւ վիտամիններ, հանքանյութեր, քլորոֆիլ եւ արժեքավոր եթերայուղեր, որոնք թույլ են տալիս նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը եւ արյան մեջ խոլեստերինի քանակը։

Դդմից պատրաստած կերակրատեսակները հատկապես հաճելի է ուտել գինու հետ։ Դդմի հետ իդեալական կլինի մրգային սպիտակ գինին։ Իսկ եթե դդումը մատուցում եք որպես խավարտ մսի հետ, ապա մասնագետները խորհուրդ են տալիս խմել թույլ կարմիր գինի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է